Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ինքնիշխանության անվան տակ տեղի է ունենում Հայաստանի դիմադրողականության ջարդում և ինքնիշխանության վերացում. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Օգոստոս 06,2026 10:19 Share

Ռուսաստանը շարունակում է մեծացնել Հայաստանի արտահանումների արգելքի ցանկը։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության պլանավորում Ռուսաստանի կողմից։ «Քվոտավորում է իրականացվում, այսինքն, կարծես թե, փորձարկում Հայաստանի նկատմամբ, որը, եթե ստացվի, հետագայում կկիրառեն նաև այլ պետություններում կամ հենց իրենց մոտ։ Հայաստանի իշխանություններին պատասխան են հնչեցնում, որ դուք չեք կարողանում հաշվառել, թե որքան արտադրեք, մենք ձեր փոխարեն կհաշվառենք։ Սրա վտանգներից է Հայաստանի տնտեսության սպառողականացումը, այսինքն՝ արտադրել շատ քիչ խմբաքանակ և բացառապես ռուսական շուկայի համար, ընդ որում՝ զուգահեռ իրականության մեջ դա ուղեկցվում է նաև ապրանքների որակական հատկանիշները բնութագրելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերին հայտարարում է, որ Հայաստանում աճեցրած ձուկը չենք ցանկանում օգտագործել, հայկական կոնյակը թեյի գույն տված է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նաև Հայաստանի քաղաքացիները մեր ներքին շուկայում բավականին զգուշորեն են վերաբերվելու և ձեռք չեն բերելու ապրանքները, ինչը հանգեցնելու է հայկական արտադրանքի թողարկման դադարեցման, ինչին արդեն հետևելու է թուրքականի ներկրումը, և Հայաստանը դառնալու է սպառողական, իրենից որևէ բան չներկայացնող պետություն. նրա ամբողջ դիմադրողականությունը ջարդվում է», –նկատում է մեր զրուցակիցը։

Այս համատեքստում անդրադառնում ենք նաև Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազանգին։ Սարգսյանը նախ հիշեցնում է՝ որևէ մեկը չգիտի, թե ինչպիսին է եղել այդ զանգի բովանդակությունը։ «Ռուսական կողմի հայտարարությունից պարզ դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է հանրաքվեի պահանջ։ Վտանգավոր բան է տեղի ունենում։ Եթե ամբողջական տեղեկատվությունը վերլուծում ենք, խնդիրն աշխարհաքաղաքական է։ Սահմանադրության փոփոխությունը պետք է Հայաստանին իրապես ոչնչացնելու և ինքնիշխանությունը կորցնելու համար։ Հայաստանի գոյության իրավունքն ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքն է։ Եվ եթե տարբեր պետություններ, արդեն կապ չունի՝ դաշնակից, թե ոչ դաշնակից, Հայաստանին պարտադրում են Անկախության հռչակագրի հղումը հանել Սահմանադրությունից, սա նշանակում է Հայաստանի գոյության լեգիտիմ հիմքի վերացում։ Զուգահեռ իրականության մեջ, կարծես թե, տեղի է ունենում Խորհրդային Միության փլուզման ապալեգիտիմացման գործընթաց, այսինքն՝ եթե Հայաստանի Հանրապետությունը հանում է Սահմանադրությունից նախաբանը և դուրս է մնում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումից, ստացվում է՝ պետք է օգտվի արդեն տարածքային ամբողջականության ինստիտուտից, իսկ տարածքային ամբողջականության մեջ Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Միության տարածք է։ Հետևաբար, սահուն կերպով, ինչպես տեղի էր ունենում Արցախի հանձնում և հայաթափում «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տակ, Հայաստանի ինքնիշխանության անվան տակ այժմ տեղի է ունենում Հայաստանի դիմադրողականության ջարդում և ինքնիշխանության ամբողջական վերացում»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առանց Հայաստանի ԵԱՏՄ-ն գոյություն չի ունենա, ավելի կոնկրետ՝ «եթե արտահանման հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։ «Հայաստանից արտահանումների նվազեցումը կամ դադարեցումը չի կարող ԵԱՏՄ շուկային վնաս հասցնել, որովհետև Հայաստանի համար արտահանումները կենսական նշանակություն ունեն, բայց ԵԱՏՄ շուկայի համար շատ չնչին գումար է՝ 0,01 տոկոսի շրջանակներում դա կարող է լինել, իսկ դա երբևէ չի կարող խոշորագույն շուկաներին վնաս հասցնել։ Դրան գումարած՝ Հայաստանից արտահանման դադարեցումն անմիջապես կփոխարինվի այլ երկրներից արտահանմամբ։ Օրինակ՝ Հայաստանից արտահանվում է ձուկ-ձկնամթերք, Ռուսաստանում ձկնամթերքի խնդիր առհասարակ չկա, եթե զուտ տեսակային հատկանիշներն ենք վերլուծում, այսինքն՝ ձկան այնպիսի տեսակ, որն աճեցվում է Հայաստանում, նույնը կարող է կատարվել, ասենք, Վրաստանում։ Ռուսաստանի համար դա շատ ավելի շահեկան կարող է լինել, աշխարհաքաղաքական ազդեցությունը տարբեր երկրներում, մասնավորապես՝ տարածաշրջանում, կարող է ավելացնել։ Սա առաջնային հարցն է։ Եթե անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի խոսքին, ապա քանի որ շատ դեպքերում նա չի հասկանում, թե ինչ է խոսում, նաև չհասկացվածության արդյունքում է նա տալիս որոշակի ինֆորմացիա, որը պետք չէր տալ։ Խոսեց ԵԱՏՄ-ի փլուզման մասին։ Մեր զրույցի ընթացքում խոսում էինք Խորհրդային Միության՝ որևէ ձևաչափով վերականգնման մասին։ Եթե Խորհրդային Միությունը պետք է որևէ ձևաչափով վերականգնվի, ապա իրապես ԵԱՏՄ-ն պետք է փլուզվի։ Բայց Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ դրա մասին դեռևս բարձրաձայնել, ուղղակի անգիտակցաբար բարձրաձայնեց։ Սա դեռևս այդ աշխարհաքաղաքական մտավախության շարունակությունն է», – ասում է նախաձեռնության ղեկավարը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31