☀️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
օգոստոսի 6-11-ը
🟨 Երևանում օգոստոսի 6-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
🟨 Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































