«Եվ մենք, եւ դուք ունենք անլուծելի անհամաձայնություններ, բայց եւ դուք ունեք կարմիր գծեր, եւ մենք։ Եթե բռնացրել եք, որ մեր համար Վեհափառ հայրապետի թեման կարմիր գիծ է, հավատացած եղեք, որ մենք էլ կարող ենք այդպիսի թեմաներ գտնել, ոչ թե գտնել, այլ նաեւ գիտենք։ Ես ուզում եմ ուղիղ հայտարարել՝ ինձ համար, նաեւ մեր խմբակցության համար ամեն անգամ այստեղից ոչ անձնագրային տվյալներով անուն-ազգանուն հրապարակելը ես համարելու եմ պրովոկացիա»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների՝ ԱԺ ամբիոնից Վեհափառին ավազանի անունով դիմելու ձեւակերպումներին։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ ամբիոնից հնչեցրեց Վեհափառի ավազանի անունը, ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորները տեղից բողոքի ձայն բարձրացրեցին եւ փորձեցին խոչընդոտել նրա ելույթը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Ղազինյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Վիրավորանքն է կարմիր գիծը, օրինակ, ոչ մեկի մոտ հարց չի առաջանա, որ բոլորս ասենք՝ չի կարելի այստեղ կանգնել ու որեւէ մեկին ասել՝ այս սրիկա։ Դա օբյեկտիվորեն վիրավորանք է, բայց մարդուն իր ավազանի անունով կամ իր հոգեւորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական կամ գուցե նույնիսկ եկեղեցական դիրքորոշման հարց է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































