Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճել քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար. ԼՀԿ կառավարման խորհուրդ

Օգոստոս 07,2026 15:37 Share

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու մեկնարկող դատավարությունը վերջին տարիներին պետական ինստիտուտների հեղինակազրկման և ապապետական գործողությունների նոր խայտառակ հանգրվանն է։

Իրավական տեսանկյունից այս գործընթացը գնահատում ենք որպես կրոնական կազմակերպության ինքնակառավարմանն ու ներքին գործերին անթույլատրելի և կոպիտ միջամտություն։ Ավելին, այն կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով խղճի, դավանանքի և կրոնի ազատության հիմնարար իրավունքը։

Խստորեն դատապարտում ենք այս գործընթացը և պահանջում անհապաղ դադարեցնել այն, կարճել հարուցված քրեական վարույթը և պետության անունից ներողություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ պատճառված վնասի համար։

Միաժամանակ համոզված ենք, որ սույն գործի ապօրինի նախաձեռնողները, դրանց քաղաքական հրահանգավորողներն ու պատասխանատվություն կրող անձինք պատժվելու են՝ ՀՀ-ում իշխանափոխության հաջորդ օրվանից։

ԼՀԿ կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել