Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում»

Օգոստոս 07,2026 15:23 Share

Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան:

Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը:

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:

Ասոցիացիան հյուրանոցների և այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:

Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային:

«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է և հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության և հյուրընկալության ոլորտում որակի բարձր չափանիշների զարգացմանն ուղղված հետևողական նվիրվածության մասին։ Ուրախ ենք, որ մեր հայ գործընկերներին վստահվել է Հայաստանում Hotelstars դասակարգման համակարգի ներդրումը։ Վստահ ենք, որ նրանք բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտությամբ և մեծ նվիրումով կիրականացնեն այս կարևոր առաքելությունը։

 

Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։ Ներդրման գործընթացի սահուն և հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության, որը կնպաստի որակի չափանիշների ամրապնդմանը և հավելյալ արժեք կստեղծի թե՛ Հայաստանի և թե՛ Եվրոպայի հյուրանոցների ու հյուրերի համար։ «Թիմային աշխատանքն է, որ երազանքը դարձնում է իրականություն», — ընդգծել է Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31