Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը պետությունը չէ, Հայաստանյայց Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ. Նաթան Սրբազան

Օգոստոս 07,2026 20:10 Share

Լրագրողի հարցին՝ դատարանից ի՞նչ սպասելիքներ ունեի, ինքնաբացարկ հայտնելուց հետո հնարավո՞ր է հասկանան այս գործի հիմքերի բացակայությունը, Նաթան Սրբազանն այսպես արձագանքեց. «Սիրելիս, հարց եք տալիս, որին միայն հնարավոր պատասխան տվողը կարող է պատասխանել»։

Հարցին՝ դեռ շարունակո՞ւմ է Մայր Աթոռի հաշիվներից օգտվել Արման Սարոյանը, սրբազանը դրական պատասխան տվեց. «Հարցը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական ինքնավարությանը… Որևէ մեկը չի կարող միջամտել՝ ձեռնադրել մեկին, չձեռնադրել, կարգալույծ անել թե չանել, որևէ առաջնորդական պաշտոնի նշանակել թե չնշանակել։ Այսօր անընդհատ խոսում են, մեր եկեղեցու կանոնադրության 68-րդ կետն են մեջբերում, որտեղ խոսվում է առաջնորդի իրավունքների մասին, բայց չեն հիշում, որ այդ նույն կանոնադրության մեջ, շատ ավելի առաջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին հատվածում շատ հստակ գրված է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքն է նշանակելու առաջնորդ, փոխելու այդ առաջնորդին… Ամբողջ աշխարհում այդ կանոնական հարցերին որևէ մեկը չի կարող խառնվել»,- նշեց Նաթան Սրբազանը։

Լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու հարցն է դրված, սրբազանն այսպես արձագանքեց. «Ինչպե՞ս կարող է տեղյակ չլինեմ, ես Հայաստանում եմ ապրում, հետևում եմ…»։ Իսկ հնարավոր համարո՞ւմ է Կաթողիկոսի հեռացումը… «Ցանկացած կուսակցություն իր նախընտրական ծրագրի մեջ շատ ու շատ հարցեր կարող է դնել։ Գնացեք այդ ՔՊ-ին հարցրեք՝ ձեր նախընտրական խոստումներից ի՞նչն է արվել, և այսօր ի՞նչն է արվելու։ Ամենադատապարտելին այն է, որ այսօրվա իշխանությունները, որոնք, բնականաբար, ՔՊ-ի իշխանություններն են, Հայ Եկեղեցուն մեղադրում են քաղաքականության մեջ ընդգրկված լինելու մեջ, բայց երբևէ չեն մտածում, որ իրենց նախընտրական քաղաքական պլատֆորմի մեջ եկեղեցու հարցը դնելով՝ իրենք են եկեղեցուն ներքաշում քաղաքականության մեջ։ Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու… Վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյայց Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն, 1700-ամյակների պատմություն ունեցող, աշխարհասփյուռ եկեղեցի է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31