Արման Աբովյանը նշեց․ «Հիշեցք՝ 37 թվականը, որ կաթողիկոս էին խեղդում, նույնիսկ մեր՝ քրիստոնյա լինելը մեզ արգելում էր։ Հիմա ո՞ւր են այդ արգելողները և ուր է հայ եկեղեցին։ Հանգիստ թողեք եկեղեցուն, հանգիստ թողեք ժողովրդին»։
«Այն, ինչ այսօր կատարվում է, երևակայությունից ընդհանրապես դուրս է։ Սա աննորմալ իրավիճակ է, որին ականատես ենք՝ թե՛ մեր հոգևոր իշխանության, մեր եկեղեցու, Վեհափառի դեմ, ինչպես նաև քաղաքական առումով։ Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ամենացայտուն օրինակն է, թե ոնց է երկիրը դեպի անդունդ հետևողականորեն տանում այս իշխանությունը»,- հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Վեհափառը և 6 եպիսկոպոսներ կանգնել են դատարանի առաջ, Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Նա վստահեցրեց՝ չեն հասնելու իրենց ուզած նպատակին թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերը, որոնք որոշել են հայի ողնաշարը կոտրել․ «Գոյություն ունի իրավիճակ, երբ իրենք չեն սովորում իրենց հոգևոր նախամեծերի քայլերից։ Հիշեք՝ 37 թվականը, որ կաթողիկոս էին խեղդում, նույնիսկ մեր՝ քրիստոնյա լինելը մեզ արգելում էր։ Հիմա ո՞ւր են այդ արգելողները և ուր է հայ եկեղեցին։ Հանգիստ թողեք եկեղեցուն, հանգիստ թողեք ժողովրդին»։
Կարդացեք նաև
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































