«Այս բռնաճնշումները տրամաբանական շղթայի մի մասն են նիկոլական Հայաստանի, մի պետություն, որը զավթված է արդեն տարիներ շարունակ, որտեղ ՀՀ քաղաքացիների իրավունքներն այլևս մի մեծ շռայլություն են, որը մեզնից որևէ մեկը իրեն թույլ տալ չի կարող։ Որովհետև Նիկոլի ասած՝ «հանգիստ վեր ընկեք ձեր տեղը», վերաբերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Պետք է չընկնեն իրենց տերերի՝ թուրքերի ու ադրբեջանցիների ոտքերի տակ, որ իրենք կարողանան մեր հայրենիքը վերացնել ու սարքել թուրքերի ու ադրբեջանցիների համար վարչատարածքային միավոր։ Ու ինչպես ինքն էր ասում՝ ԹՐԻՓՓ-ը որտեղով ուզենան՝ անցնի, ուզենան՝ Հանրապետության հրապարակի կենտրոնով գցեն, ուզենան՝ Սյունիքով, ուզենան՝ ամբողջ ՀՀ մարզերը տան ադրբեջանցիներին ու ավարտեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Անդրադառնալով ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու նախաձեռնությանը՝ Մկրտչյանն ասաց, որ կարծում է՝ շատ են ուշացել։
«Այդ ուշացնելու պատճառով է հենց այս դատարանները քաղաքական որոշումներով, Նիկոլի SMS-ներով մարդկանց կալանքի տանում, որոնք կապ չունեն քրեաիրավական որևէ արարքի հետ և չեն կատարել քրեական հանցագործություն։ Ուշացրել ենք՝ Նիկոլին հնարավորություն տալով իրականացնել իր դավադրությունները, ունենալ ժամանակ՝ հանգիստ իր տերերի հետ ծրագրեր գծելու և այդ ծրագրերն իրականացնելու»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































