Վարչապետի խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Շահանե Մնացականյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ. առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
Վահան Միսակյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ։


















































