Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

Օգոստոս 10,2026 15:46 Share

Ֆասթ Բանկը ս․թ․ օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 10.25%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ 6 ամիսը մեկ։ Հիշեցնենք նաև, որ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ի դեպ, Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել պարտատոմսերն ամբողջովին հեռավար՝ Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Բանկի գործող հաճախորդ չլինելու դեպքում հնարավոր է ներբեռնել Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածը, անցնել առցանց գրանցման և նույնականացման գործընթացը, բացել հաշիվ և առանց Բանկ այցելելու ձեռք բերել պարտատոմսեր։

Հավելված մուտք գործելուց հետո անհրաժեշտ է գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն իրականացվում է։ Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

ՀՀ ԿԲ նախագահի 29․01․2026թ․-ի թիվ 1/44 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

ՀՀ ԿԲ նախագահի 13․04․2026թ․-ի թիվ 1/161 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

ՀՀ ԿԲ նախագահի 19․05․2026թ․-ի թիվ 1/215 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

ՀՀ ԿԲ նախագահի 28․07․2026թ․-ի թիվ 1/312 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31