Լրահոս
Օրվա լրահոսը

Մոջթաբա Խամենեին նշանակումներ է կատարել Իրանի զինված ուժերում

Օգոստոս 11,2026 10:32 Share

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Մոջթաբա Խամենեին նշանակումներ է կատարել նաև զինված ուժերում։

📍Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին՝ շտաբի պետի տեղակալ։

🔸Աբդոլլահին ԶՈւ ԳՇ պետի տեղակալն էր ու «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը, իսկ Քիոմարս Հեյդարին՝ տեղակալը։ Իրանի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Աբդոլլահիմ Մուսավին սպանվել էր պատերազմի առաջին օրը։

📍Բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին, ստանալով գեներալ-մայորի կոչում, ստանձնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին՝ տեղակալի պաշտոնը։

🔸Վահիդին ԻՀՊԿ հրամանատարի տեղակալն էր։ Պատերազմի առաջին օրը հրամանատար Մոհամմադ Փաքփուրի սպանությունից հետո փաստացի նա էր կատարում հրամանատարի պարտականությունները։

📍Փոխծովակալ Ալի Ազմայիին նշանակվել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար, իսկ «Բասիջ» կազմակերպության ղեկավար է նշանակվել Հոսեյն Թաեբին։

🔸Ազմային ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարի տեղակալն էր, նախկին հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է մարտի վերջին։

🔸Հոսեյն Թաեբը նախկինում ևս եղել է «Բասիջի» հրամանատար, նաև զբաղեցրել է ԻՀՊԿ հետախուզության կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ «Բասիջի» նախկին ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին սպանվել է մարտի կեսերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել