Լրահոս
Օրվա լրահոսը

Սրանք ժողովրդին գիտակցված տարել են կործանման՝ հանուն չեղած խաղաղության. Անաստաս Իսրայելյան

Օգոստոս 12,2026 13:35 Share

«Սրանք Աստծո կողմից իրենց անիծված են զգում, անիծված են ժողովրդի կողմից: Եվ ժողովրդի գլխին աղետ բերած մարդիկ տեսնում եք, թե հիմա ոնց են իրենց դրսևորում… Սա ինչի՞ց է, անպատիժ լինելուց է: Սրանք ժողովրդին գիտակցված տարել են կործանման, զոհաբերության՝ հանուն չեղած խաղաղության և անկախության, որ չունենք», – «Հայելի» ակումբում նշեց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավին:

«Ես ուզում եմ տեսնել իրական գործողություն, որի արդյունքը լինի մեր ազգային արժանապատվության և այն արժեքների վերականգնումը, որ ոտնահարվել է այս իշխանությունների կողմից: Ուզում եմ տեսնել այդ ամենի համար պատժված և բանտում փտող մարդիկ», – հավելեց Անաստաս Իսրայելյանը: Նա տարակուսած է, որ, իր ձևակերպմամբ, ԱԺ-ում Հայաստանի տարածքների ու ազգային արժեքների մասին են խոսում մարդիկ, որոնց ղեկավարման տարիներին Հայաստանը քառակուսի կիլոմետրերով հանձնվել ու վաճառվել է:

«Դա քո հոր տան կամ քո տան քառակուսի կիլոմետրը չի, որ որոշես, թե քանիսն է քոնը, քանիսն է պատկանում հայ ժողովրդին: Այն քառակուսի կիլոմետրերից խոսեք, որ ձեր օրոք կործանվել է, այն քառակուսի կիլոմետրերից խոսեք, որ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունն են… Կարողանո՞ւմ եք այդ հարցի մասին բարձրաձայնել, չեք կարողանում, որովհետև Ալիևը գլխներիդ տալիս է միանգամից: Ալիևից սարսափում եք, ուրեմն ինչ իրավունք ունենք ժողովրդի աչքի առաջ քառակուսի կիլոմետրից խոսել… Հողին տեր կանգնեք, ոչ թե ձեր առևտրական մոտեցումներով շարժվեք…

Մինչ օրս Ադրբեջանն իր քառակուսի կիլոմետրի մասին խոսե՞լ է, լսե՞լ եք դրա մասին, հարց չի ծագում, թե ինչու չեն խոսում, որովհետև իրենց ծրագրերում քառակուսի կիլոմետրեր կան, որ դեռ պետք է զավթեն… Ու այդ լեզուն թշնամու բերանում դուք եք դրել, այդ լեզուն դուք չեք կարողանում կտրել, միայն կարող եք ասել, թե ում կինը մյուսի կնոջից ինչքան ավել փող է ստանում, ով ինչ հարստություն ունի, ու մտադիր եք, որ այս ԱԺ-ն երկար կյա՞նք է ունենալու», – ասում է արցախցի գործիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31