Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Օգոստոս 12,2026 17:19 Share

Օգոստոսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 32 երիտասարդների։

Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց հայրենիք ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման և կրթական ծրագրերում ներգրավման առիթով, որով մեծապես նպաստ է բերվում սփյուռքահայ երիտասարդների ազգային ու հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի կազմակերպիչ հանձնախմբի անդամներին և Թեմակալ առաջնորդներին՝ հայագիտական սույն ծրագրի իրագործման համար։
Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային-հոգևոր կյանքի խնդիրներին և Հայոց Եկեղեցու գործունեությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31