Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը, դուք PR մասնագետներն եք»․ Իշխան Սաղաթելյան

Օգոստոս 19,2026 12:59 Share

«Հայաստանի Հանրապետությունը, եթե չպետք է առաջնորդվի հայկական շահով, ինչո՞վ պետք է առաջնորդվի։ Հայաստանի Հանրապետության եւ հայկական շահը դրանք փոխլրացնող, միմյանց հետ կենսական նշանակությամբ փոխկապակցված եւ հիմնական շահերն են։ Եվ լավ իմացեք՝ երբ Հայաստանի Հանրապետությունից հանում եք հայկական շահը, դա այլեւս հայկական պետություն չէ»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների ելույթներին։

Նա նշեց, որ այս ամենի խորքը «իրական Հայաստանի» կամ այսպես կոչված Չորրորդ Հանրապետության մոդելն է։ «Դուք ասում եք, որ մենք պետք է ունենանք նոր Սահմանադրություն, եւ այդ Սահմանադրության տերը պետք է լինի ՀՀ քաղաքացին։ Բայց ամբողջ պրոբլեմն այն է, որ Չորրորդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, Չորրորդ Հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանն է։ Ձեզ նույնիսկ դիզայներկան գործերը հանձնարարված չեն, դրանով զբաղվում են եվրոպական որոշ պետություններ։ Դուք այդ պրոյեկտի մեջ PR մասնագետներն եք, որ փաթեթավորեք այդ գաղափարը եւ վաճառեք մեր ժողովրդին։ Եվ հենց այստեղից է գալիս ձեր վերաբերմունքը հայկական հարցերին, Սփյուռքին, Հայ դատին, ազգային կազմակերպություններին եւ հայկական շահով առաջնորդվող մարդկանց»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31