Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 12-ին ամենից շատ տուժած անձի նկատմամբ Ալեն Սիմոնյանին քարոզարշավի ընթացքում պատահաբար հանդիպելուց հետո մեղադրանք է առաջադրվել». Հովհաննես Խուդոյան

Օգոստոս 21,2026 14:11 Share

Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբան Տաթեւիկ Սողոյանն ասաց, որ 2024 թվականի հունիսի 12-ին տուժածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու ընթացքում շատ պատահաբար իմացել են մի զարհուրելի իրադարձության մասին եւ խնդրեց այդ մասին պատմել իր գործընկեր Հովհաննես Խուդոյանին։ Խոսքը այդ օրը, թերեւս ամենածանր վնասվածքն ստացած քաղաքացու մասին է, որը ոստիկանության ապօրինի գործողությունների՝ արգելված միջոց օգտագործելու հետեւանքով, ըստ էության, հաշմանդամություն է ձեռք բերել:

«Թվում է, թե ժողովրդավարական եւ իրավական պետությունում այս մարդու նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրություն, նրա հարցը առաջնահերթ պետք է լուծվի, բայց ինչպես նշեց Տաթեւիկը, երեկ իմացանք, որ բացի այն, որ այդ անձը ոչ միայն պատշաճ ուշադրության չի արժանացել որպես տուժող, այլեւ նախընտրական քարոզչության ընթացքում պատահաբար հանդիպելով Ալեն Սիմոնյանի շքախմբին, ցույց տալով իր վնասված ձեռքն ասել է. «Սրա համար դուք պետք է պատասխան տաք»։ Հարց-պատասխան է եղել. «Դու մեզ  սպառնո՞ւմ, թե չէ՞», ասել է. «Ոչ։ Ես ձեզ ասում եմ, որ օրենքով դուք սրա համար պատասխան եք տալու»։ Դրանից հետո տեղի են ունեցել խուզարկություններ, առգրավումներ այդ մարդու տնից եւ այսօրվա դրությամբ Եսայիին մեղադրանք է առաջադրված սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ»։

Այս տեղեկությունը նույնպես մենք պատրաստվում ենք այսօր ներկայացնել ՄԱԿ-ի փորձագետներին»,-ասաց պարոն Խուդոյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31