«Նկատեցի, որ ճեպազրույցի ընթացքում ասում էիք՝ հույս ունեք, որ ՔՊ-ն Ձեզ չի ընտրի։ Դուք գոհ եք, կադրերից էլ է երևում։ Իսկ էդ ի՞նչ վատ տեղ է, որ Դուք չեք ուզել նախագահել, օրինակ՝ Հարություն Հարությունյանին, ըստ էության, փուռն եք տալիս»,-հիշեցնելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հայտարարությունները, հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Սա լսելով՝ միջամտեց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը և դիմելով Սոնա Ղազարյանին՝ ասաց․ «Ես Ձեզ հորդորում եմ նման արտահայտություն այլևս չանել, հնարավորինս խուսափեք այդ արտահայտությունն օգտագործել այս դահլիճում»։
Այդ ընթացքում դահլիճից նաև միջամտեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ում կողմից օգտագործված «գործ տալ» արտահայտությունը ՔՊ-ականները մի քանի օր առաջ տեղի ունեցած նիստում համարում էին քրեական ենթամշակույթի տարր։ Սոնա Ղազարյանն էլ, նրան դիմելով, ասաց․ «Ես խոստանում եմ հետագայում հայոց լեզվի դասեր տալ հատկապես Ձեզ, պարոն Քոչարյան»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































