Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ԵՄ անդամակցության դիմում չեն ներկայացրել, անկեղծ չեն ժողովրդի հետ, մանիպուլացնում են»․ Արեգա Հովսեփյան

Օգոստոս 20,2026 11:39 Share

«Իմ անձնական զգացմունքներից ելնելով՝ երեկվա օրվանից հետո մտածում եմ, որ այնուամենայնիվ, հույս ունեմ՝ չեմ ընտրվի, ինչի պատճառով իմ կյանքում փոփոխություն չի լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը։

Անդրադառնալով իր՝ ԱԳՆ-ից աշխատանքից ազատվելու մասին շահարկումներին, նա պարզաբանեց․ «2020-ի նոյեմբերի 9-ի հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, ԱԳՆ-ում դիմումս գրել եմ աշխատանքից ազատման և իջել փողոց։ Քանի որ երկիրն անցումային փուլից հետո էր, որոշեցինք սպասել ընտրություններին։ Նախապայման է եղել, որ անգամ, եթե չեք ընդունել իմ դիմումը, ես իմ անհամաձայնությունը հայտնում եմ։ Ընտրություններից հետո իմ սրտի տակ բալիկ կար, և ես գնացի երեխայի խնամքի արձակուրդ՝ 2021-2023-ը։ 2023-ին, երբ ես կարող էի շարունակել մնալ խնամքի արձակուրդում, որոշեցի դիմումս գրել և ամբողջովին դուրս գալ համակարգից»։

Ըստ Արեգա Հովսեփյանի՝ իշխանությունն անկեղծ չէ ժողովրդի հետ, մանիպուլացնում է․ «Այսօրվա դրությամբ՝ հենց գործադիրի ղեկավարի խոսքով՝ չկա ԵՄ անդամակցության խնդրանք։ Նրանք են հայտարարում, որ նման օրակարգ չկա։ Նրանք անգամ իրենց նախընտրական ծրագրում նշում են, որ ԵՄ անդամակցության օրակարգ այսօրվա դրությամբ չկա։ Մենք կարծում ենք, որ անկեղծ չէ նման թեմաներ քննարկելը, շահարկելը և ժողովրդին մոլորության մեջ դնելը»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31