«Եթե երկրի վարչապետն ասում է՝ այսինչը պետք է նստի, պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չէ, հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը։ Բողոք է հնչում դատարաններից, անկեղծ չեմ հասկանում՝ ինչից եք դժգոհ, ինչ ուզում եք, անում են։ Երեւի մի քանի դատավոր կա այս երկրում, որ ձեր ուզածը չեն անում»,- Ազգային ժողովի նիստում կառավարության2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
Քոչարյանը հավելեց․ «Իսկ գիտե՞ք՝ ժողովուրդը մեզնից ինչ է պահանջում։ Ընդհանուր ընդդիմությանը 500 հազարից ավելի մարդ ձայն է տվել, մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանը ինչո՞ւ է մինչեւ հիմա կարողանում լինել այս պաշտոնին»։
«Ավարտեք եւ չափավորեք ձեր խոսքերը»,- Լեւոն Քոչարյանին դիմեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Այնուհետեւ Ռուբինյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին․ «Պարոն Ալեքսանյան, ձեզ նախազգուշացում եմ անվանում՝ «պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր, ձեր ընտանիքն ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն 8 տարուց ավելի վարչապետ եմ, ես ինչո՞ւ միլիոնատեր չեմ, դուք ինչո՞ւ եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ։ Դուք ուզում եք ասել, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































