Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կարիք լինի, փողոցային պայքար էլ կսկսենք, բոլոր ոչ արգելված միջոցներն օգտագործելու ենք եկեղեցու պաշտպանության համար»․ Լևոն Քոչարյան

Հոկտեմբեր 08,2026 13:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք մեր դիրքորոշումն առաջին օրվանից հայտնել ենք։ Սա հակասահմանադրական է։ Շարունակելու ենք, եթե կարիք լինի փողոցային պայքարի, փողոցային պայքար էլ կսկսենք, եթե այլ ձևով պաշտպանության կարիք լինի, բոլոր ոչ արգելված միջոցներն օգտագործելու ենք»,-հարցին՝ կարո՞ղ է փողոցային պայքարի միջոցով ևս արտահայտեք ձեր՝ դեմ լինելը այն փաստին, որ ԱԺ-ն քննիչ հանձնաժողով է ստեղծել «եկեղեցու ճգնաժամի» հետ կապված, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա կրկնեց՝ իրենք դա համարում են հակասահմանադրական․ «Ու ընդհանրապես այս գործընթացը եկեղեցու դեմ՝ իշխանության կողմից սանձազերծված, հակասահմանադրական է։ Մենք նաև վիճարկել ենք Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ծրագիրն այն մասով, որ այնտեղ եկեղեցու հետ կապված որևէ հարց տեղ գտնել չէր կարող։ Սահմանադրությամբ կառավարությունը որևէ կերպ չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին»։

Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որը հասավ մինչև ձեռնամարտի, Լևոն Քոչարյանն ասաց․ «ԱԺ նախագահը չի կարողանում այնպես կազմակերպել, որ նման դեպքեր չլինեն»։

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել