«Այդ մարդը չունի ոչ մի բարոյական գիծ՝ օրենք խախտելու հետ կապված, անբարոյականություններ անելու հետ կապված: Ինքը շարունակելու է այդ ամենը անել, ինչքան արտաքին ուժերը, մեր հասարակությունը իրեն կտան այդ հնարավորությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ շուրջ 7 ժամ տևած իրենց տան խուզարկությունից հետո:
«Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործելաոճն է… Այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության հետ, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, չնահանջելու, չկզելու, ամեն ինչի մասին բարձրաձայնելու հետ։ Բայց մենք այս ամեն ինչին պատրաստ ենք։ Առաջին անգամ չէ, սա շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- հավելեց նա՝ մեկնաբանելով իրենց ընտանիքի հետ կատարվածը:
«Ցավալին այն է, որ ինքն այս ամենում հանցակից է դարձնում շատ մարդկանց: Այս ապօրինությունների տակ մարդիկ ամեն դեպքում մտնում են… Կարող է գան, վատ զգալով, գլուխը կախած ինչ-որ բաներ անեն՝ քննիչներից սկսած, վերջացրած դիմակավորված անձանցով: Բայց միևնույն է, անում են ու հանցակից է դարձնում ինքն այդ մարդկանց»,- ասաց Լևոն Քոչարյանը: Նա տարակուսած է. «Չգիտեմ՝ ինչ մարդկային տեսակը կարող է ասել՝ չեմ թողնելու երեխայիդ բան ժառանգես»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանի ձերբակալություններին, այս մասին էլ նշեց. «Քաղաքական գործընթաց է, փորձում են իրավական շղարշ տալ, ժողովրդի աչքը ծակող հայտարարություններ անել, բայց տակը դատարկություն է։ Պրոցեսը քաղաքական է, հանգուցալուծումն էլ քաղաքական է լինելու։ Իհարկե, կան քիչ դատավորներ, որոնք կարողանում են անկախ լինել»։
Կարդացեք նաև
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն, ի թիվս այլնի, նշեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ՝ քննիչը փորձել էր դատարանից հենց երեկ հայցել խուզարկության միջնորդություն. «Ժամը չենք կարող հստակ նշել, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո: Սա ինքնին ծանրակշիռ փաստ է՝ քաղաքական հետապնդումը հիմնավորելու»:
Նա ասաց, որ դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն էր բացել ու ասում էր՝ այս ինչ են անում այս մարդիկ այստեղ. Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել:
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































