Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական մեկուսացում և «Թրամփի ուղու» գոյաբանական ռիսկերը. Ֆարշիդ Մաջդ

Օգոստոս 25,2026 15:27 Share

ՅԱՆՈՒՆ ԱՍՏԾՈ

Աշխարհաքաղաքական (Գեոպոլիտիկ) Մեկուսացում Եւ «Թրամփի Ուղու»  Գոյաբանական Ռիսկերը

«Թրամփի ուղի»  նախագիծը, որը ԱՄՆ-ն  ներկայացնում է որպէս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միջոց, գործնականում սպառնալիք է ուղղված Հայաստանի ազգային անվտանգության, քաղաքական անկախության և անգամ գոյության համար:

Ըստ «Թրամփի Ուղու» գործնական փուլի իրականացման շրջանակների համաձայնագրի, որը 2025 թվի օգոստոսի 8-ին ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների միջոցով, այս նախագծի բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանել է Ամերիկային, իսկ Հայաստանի բաժինը կազմում է ընդամենը 26 տոկոս[1], ինչի արդյունքում նախագծի սեփականատերն փաստացի դառնում է Ամերիկան: Նաև այս նախագծի տնօրինումը, որն ի դեպ  գտնվում է Իրան-Հայաստան  սահմանին,  հանձնվում է  ինչ-որ ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերության: Այս  ամենը հնարավորություն է ստեղծում ամերիկյան ուժերի տեղակայման համար Հայաստանի հարավում և Իրանի հետ սահմանի ՝ սահման, որը Հայաստանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի և համարվում է երկրի միակ կայուն անցակետը դեպի արտասահման: Այնուամենայնիվ «Թրամփի Ուղի»-ն առիթ է ստեղծում Իրանի հետ սահմանին ԱՄՆ-ի անվտանգության ուժերի ներկայության համար, ինչը Հայաստանի համար ստեղծում  է լայնատարած սպառնալիքներ, որոնցից մի քանիսը կը ներկայացվեն ստորև՝

Աշխարհաքաղաքական մեկուսացում՝ Իրանի հետ ունեցած սահմանի կարևորությունն դրանում է, որ  Հայաստանի անկախությունից սկսած այսինքն 1991 թվից, Արցախյան հակամարտության պատճառով և Թուրքիայի կողմից Բաքվին աջակցելու և հովանավորելու բերումով երկրի արևելյան սահմանները Ադրբեջանի և արևմտյան սահմանները Թուրքիայի հետ  մինչ օրս մնում են փակված: Վրաստանի հետ ունեցած հյուսիսային ուղին էլ պատերազմների և ներքին  լարվածությունների հետևանքով առաջացած անկայուն իրավիճակի բերումով մշտապես խոցելի և անապահով է: Նման պայմաններում հարավային սահմանը Երևան-Թեհրան պատմական լաւ հարաբերությունների և ռազմավարական ընդհանուր շահերից ելնելով, Հայաստանի համար աշխարհի հետ հաղորդակցության միակ կայուն զարկերակն է համարվում՝ ճանապարհ, որ մեզ համար Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում  գույքով և զենքով ապահովելու գործում կենսական դեր խաղաց: Հաշվի առնելով Ադրբեջանի հանրապետության և Թուրքիայի ընդունած ծավալապաշտ (էքսպանսիոնիստ) քաղաքականությունը, նույնիսկ Հայաստանի և նրանց միջև հարաբերությունների կարգավորման դեպքում, արևելյան և արևմտյան սահմանները դարձյալ ապահով չեն լինի, քանի որ, Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ բացասական են վերաբերվել հայերին և հետևել են Հայաստանի հարավային մասը գրավելու նպատակը: Ընդհանուր առմամբ, այս անցակետի տնօրինումն օտարերկրյա դերակատարին հանձնելը և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժերի տեղակայվելը, գործնականում կարող է սահմանափակել Հայաստանի իշխանությունը իր ամենակենսական երթուղու վրա և հանգեցնել աշխարհաքաղաքական մեկուսացման:

Քաղաքական  ճնշում և անկախության խաթարում՝ նկատի ունենալով Վաշինգտոնի ռազմավարական առճակատումը Թեհրանի հետ, հայ-իրանական սահմանին ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է  վերածվել Երևանի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոցի: Նման իրավիճակը ոչ միայն կազդի Հայաստանի ամենառազմավարական հարևանի՝ Իրանի և ռազմավարական դաշնակից Հնդկաստանի հետ ունեցած տնտեսական և ապահովական հարաբերությունների վրա,

այլ նաև  կը սահմանափակի ինքնուրույն որոշումներ կայացնելու երկրի անկախությունը: Այս սցենարում Հայաստանը հնարավոր է ստիպված լինի շարժվել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նկատառումների շրջան-ակներում, և այն կարող է խաթարել երկրի արտաքին քաղաքականու-թյան ավանդական հավասարակշռությունը:

Հայաստանին ներքաշել մեծ տերությունների մրցակցության մեջ՝   ներկայումս ԱՄՆ-ն գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի հետ լայնատարած առճակատման եզրին, մյուս կողմից  Հայաստանը  մոսկվայի և Պեկինի համար աշխարհաքաղաքական կարևորություն ունի:  Հայաստանը, ինչպես Ուկրաինան, գտնվում է Ռուսաստանի անվտանգության առաջին օղակում, նաև կարևոր դիրք ունի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում։   Արդյունքում ստացվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանը օգտագործել որպես Ռուսաստանի և Չինաստանի վրա ճնշում գործադրելու միջոց:  Նախկինում Ռուսաստանի առաջին անվտանգության օղակում ԱՄՆ-ի նման միջամտությունը հանգեցրել է Վրաստանի և Ուկրաինայի պատերազմներին։   Հետևաբար սա Հայաստանի համար վտանգավոր սցենար է և ի վերջո կը հանգեցնի Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին:  Փաստորեն, այս ծրագրից օգուտ քաղելու փոխարեն, Հայաստանը կդառնա տարածաշրջանային խոշոր տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ ինչը կառաջացնի մեծ ծախսեր երկրի համար։

Հայաստանին ներքաշել Իրանի հետ ունեցած հակամարտության մեջ՝  Հայաստանը գտնվում է Իրանի Հյուսիսարևմտյան սահմաններին և ԱՄՆ անվտանգության ուժերի ներկայությունը Հայաստանում բացի  Իրանի անվտանգության դեմ սպառնալիք լինելուց, սպառնում է նաև Իրանի հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն երթուղիներից մեկը։ Պարսից ծոցի երկրները տարիներ շարունակ այս ուղով են առաջնորդվել և իրենց տարածք են բերել ամերիկյան անվտանգության ուժերին, ինչը այժմ փորձում է անել Հայաստանը, և այսօր՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում, նրանք ավելի շատ են տուժել, քան ագրեսոր երկրները։ Եթէ Հայաստանի կառավարությունը շարունակի իր այսօրվա ընտրած ճանապարհը, ապագայում Հայաստանը ևս կը դառնա այն ինչ այսօր դարձել են Պարսից Ծոցի երկրները: Պետք է նշել, Պարսից Ծոցի որոշ երկրներ դեմ էին, որ ԱՄՆ-ն իրենց տարածքը օգտագործի Իրանի դեմ, սակայն Վաշինգտոնը նրանց թույլտվության կարիքը չուներ և շարունակեց իր գործողությունները: Այսպիսով Հայաստանն էլ չի կարող հուսալ, որ նման պայմանների դեպքում չի թույլատրելու օգտագործել իր տարածքը:

Արդյունքում, «Զանգեզուր»-ի միջանցքը, որն այժմ կրում է «Թրամփի ուղի» անունը, չնայած ակնհայտորեն առաջարկվել է Երևանի և Բաքվի միջև եղած լարվածությունը նվազեցնելու համար, բայց գործնականում կարող է խիստ սպառնալիք դառնալ  Հայաստանի ազգային անվտանգության, տնտեսության և ինքնիշխանության համար: Հայաստանի իշխանությունը  ԱՄՆ-ի կառավարության խոստումներին հավատալու փոխարեն պետք է նախ հաշվի առնի իր  ազգային շահերը և չընկնի ԱՄՆ-ի թակարդը։

Ֆարշիդ Մաջդ

Կովկասի և Կենտրոնական Ասիայի մագիստրոսական աստիճան

Փորձագետ՝ «Սահաբ» ինստիտուտում

[1] -The TRIPP Implementation Framework (TIF)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել