Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա՞ ինչ-որ մեկը՝ բարոյական անհատ, որը կարող է մտածել, թե սա պատահականություն էր»․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 25,2026 14:25 Share

«Այսօր իր ստեղծած դատական համակարգում հազիվ թե գտնվի գոնե մի 10 դատավոր կամ դատավորների չգիտեմ քանի տոկոսը կհանդգնի Նիկոլ Փաշինյանի հրահանգները չկատարել։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո այսօր մեկ էլ ԱԱԾ, ՊՊԾ, չգիտեմ էլ ով հանկարծ ինչ-որ քրեական գործ հիշեցին՝ 24 ժամ չանցած, ուղղակի հրահանգից հետո։ Ու այստեղ կա՞ ինչ-որ մեկը՝ բարոյական անհատ, որը կարող է մտածել, թե սա պատահականություն էր, որ մեր իրավապահ համակարգն անջատում է ռադիո, հեռախոս, հեռուստատեսություն եւ տելեգրամ, որպեսզի հանկարծ իր որոշումներում չկրի քաղաքական ղեկավարի հրահանգները»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Պատահական մեկ էլ Վեհափառ հայրապետը մասնակցում է շվեյցարական խաղաղության նախաձեռնության հանդիպմանը եւ «պատահական» դրանից մի քանի օր հետո սկսվում է հակաեկեղեցական արշավը։  Պատահական Սամվել Կարապետյանը խոսում է եկեղեցին պաշտպանելու մասին, մեկ էլ ինչում ասես չմեղադրեցին։ Գագիկ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, խոսում է իր առյուծի մասին, մեկ էլ հոպ, առյուծը սատկեց, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց բանտում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։ «2026 թվականին ասում է՝ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է։ Պարոն Փաշինյան, այսինքն՝ ձեր օրոք ծնվեցին օլիգարխներ, բա դուք խոսում էիք ժողովրդավարությունից, պատասխանատվությունից։ Երբ եք պատասխան տալու, որ ձեր օրոք օլիգարխներ են ծնվել»,- հարցադրում արեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31