«Կառավարության ղեկին հայտնված անձը երեկ հայտարարել է երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու, Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով այսպես կոչված Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին։ Նաեւ բացահայտ հայտարարել է Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։
Նա այս ճանապարհին փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, որոնք կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, դաշտը մաքրել, որպեսզի կարողանա հակահայկական, հակապետական ծրագիրն իրականացնի։ Այսօր Քոչարյանների ընտանիքն է, վաղը մեկ այլ մարդու ընտանիք կլինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի ձեւակերպմամբ, Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ շատ է շփվել, ուզում է Ադրբեջանի բռնապետական համակարգը բերել Հայաստան։ Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ճանապարհով իշխանություն պահելը երկար չի կարող ձգվել։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































