«Երեկ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով կործանել է Արցախը, ներկայացնում էր այսպես կոչված Չորրորդ Հանրապետության իր տեսլականը, որը մեծ հաշվով Երրորդ Հանրապետության կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության կազմաքանդման ծրագիրն է։ Ես ունեի զգացողություն, որ եթե ներկայացնողն այստեղ չունենար Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, այլ Ադրբեջանի կողմից նշանակված ոմն Փաշաեւ, մեծ տարբերություն չէր լինի այն բովանդակության հետ, որը հնչեցվել է այս ամբիոնից։ Այն բոլոր շերտերը, որոնք հայ մարդուն, հայկական ինքնությունը պահում են, դրանց բոլորի վրա գրոհ կա»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Աննա Գրիգորյանը նոր Սահմանադրությունը ալիեւյան Սահմանադրություն անվանեց՝ նշելով․ «Դուք Ալիեւի պարտադրանքով եք այսօր շնչում, արտաշնչում, ապրում եւ մեր ժողովրդին հրամցնում»։
«Եկեղեցու մասին այն, ինչ գրված է կառավարության ծրագրի մեջ, հակասահմանադրական է, որովհետեւ կառավարությունը որեւէ առնչություն չի կարող ունենալ Եկեղեցու ներքին գործերին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Լեւոն Քոչարյանի երեկվա հարցից հետո «Նաջարյանը բարկացել է եւ հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
















































