Լրահոս
Օրվա լրահոսը

Իր արևին ողորմելի փորձեր է իրականացնում՝ իմ անձի հետ կապված հայտարարություններ անելով. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Օգոստոս 25,2026 19:00 Share

«Նախ ես իրեն ասում եմ՝ դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել։ Դրան ի պատասխան՝ իր արևին ողորմելի փորձեր է իրականացնում՝ իմ անձի հետ կապված հայտարարություններ անելով, ասում է՝ ԶՊՄԿ գնաց, ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի։ Եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես կմնայի այդ թիմում և իրենց նման, ինչպես հիմա իրենք են փող աշխատում, կմնայի այնտեղ, փող կաշխատեի։ Բայց իմ խնդիրն այդ չէր»,– այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գնահատականներին, թե մոլի հեղափոխական էր, տեսավ՝ հեղափոխության մեջ փող չկա, գնաց ԶՊՄԿ։

Աննա Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքը իր համոզմունքների բերումով է իրականացնում այն քաղաքական գործունեությունը, որն իրականացնում է.

«Ինքը հիստերիայի մեջ է ընկնում, դիվոտում է, երբ իր աչքերի մեջ նայում ես ու իրականությունն ես արտաբերում։ Իսկ իրականությունն այն է, որ ինքը առաջիկայում գնալու է ռազմավարական նշանակության զիջումների՝ Հայաստանի պետականության համար։ Ինքը արդեն հայտարարել է, որ Տիգրանաշենը Քյարքի է, պետք է հանձնվի։ Ինքը արդեն հայտարարել է՝ չունենալով սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, մասնավորապես՝ Անկախության հռչակագրին հղումը դուրս բերվի։

Այս զիջումների ֆոնին պետք է գնա քաղաքական այդ ճնշումներին։ Իր հայտարարությունները, բառամթերքը, որ օգտագործում է, քրեական հեղինակությանը բնորոշ են։ Այս բոլոր զիջումներից առաջ քաղաքական այս ճնշումները նպատակ ունեն տեսարաններ ապահովել իր ընտրազանգվածի համար, որ ասի՝ տեսեք, արեցի, ասացի՝ կնստացնեմ, նստացնում եմ, ու վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի, որ որևէ մեկը չհամարձակվի այլ կարծիք արտահայտել»։

Աննա Գրիգորյանը նկատեց, որ այդ բառապաշարն օգտագործող Փաշինյանը զարմանում է այն բարքերից, որոնք կան մեր բանակում․ «Երբ ինքն ասում է, որ բանակը մեր հասարակության հայելին է, բա դու թիվ մեկ ամբիոնում կանգնած ես, որ նման բառապաշարով խոսես, բանակում էլ այդ ամեն ինչը տեղի կունենա»։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բանակցել, եթե նա ընդունի օրակարգը, Աննա Գրիգորյանը շարունակեց․ «Այնքան կարմիր գծեր են խախտվել, ավազանի անունով դիմելուց, ամենավերջին վիրավորական հայտարարություններն անելուց հետո անմեղ գառան դեմքով ասել՝ պատրաստ եմ բանակցել, մեծ դիսոնանս է առաջացնում ինձ մոտ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31