Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափել ցանկացող ռուսների ժամանմանը․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «Դոժդ»-ին

Օգոստոս 25,2026 23:20 Share

News.am. Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից և ռազմաճակատ ուղարկվելուց խուսափել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների ժամանմանը, «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել պատերազմ գնալուց խուսափել ձգտող ռուսաստանցիների նոր ալիքը, Սիմոնյանը վստահեցրել է, որ իշխանությունները մտադիր չեն նրանց համար խոչընդոտներ ստեղծել։

«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, մեր մոտ ռուսները կարող են գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուս մարդուն կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում ենք, բոլորին հարգում ենք»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ ռուսաստանցիները Հայաստանում կկարողանան գտնել այն, ինչ փնտրել են՝ լքելով Ռուսաստանը, իսկ հետո վերադառնալ, երբ հարմար գտնեն։

«Եվ նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ ցանկանում էին գտնել՝ Հայաստան գալով։ Եվ ետ կվերադառնան Ռուսաստան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե պետք լինի՝ կօգնենք»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հարցազրույցում Սիմոնյանը նաև խոսել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության, Եվրոպական միություն անդամակցելու հեռանկարների և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31