«Միշտ գալիս ես դատարան այն ակնկալիքով, որ կիրականացվի արդարադատություն, բայց այս 8 տարիների ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը, եւ մեծ հաշվով դրական ակնկալիք ինքս չունեմ»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
«Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին, ես գիտեի, որ գալու են մեր տուն խուզարկելու, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից: Ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե ԱԺ ամբիոնից: Այնպես որ, իրավապահ մարմիններին առաջարկում եմ զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- ասաց ԱԺ պատգամավորը՝ արձագանքելով Տարոն Չախոյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի ու ձերբակալության մասին տեղյակ էր պահվել Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, դրա համար Լեւոն Քոչարյանը խոսույթը սրել էր։
Լրագրողի դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկրորդ անգամ են ուղարկում կալանքի, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում նման բան չկա, Լեւոն Քոչարյանն այսպես արձագանքեց. «Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով, ինչպես ոմանք, կամ միգուցե շատերը: Այնպես որ, շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































