Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Զախարովան՝ Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ մոտ բոլորը մեղավոր են: Անմեղ եք միայն Դուք»

Օգոստոս 28,2026 21:49 Share

ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի տելեգրամյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանին երեկ հարց ուղղվեց.

«Օգոստոսի 27-ին լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ 2021 թվականին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները նկարագրվում էին որպես «ռազմավարական դաշինք»։ Սակայն նոր կառավարության ծրագրում դրա մասին այլևս չի հիշատակվում։ Խոսվում է միայն «գործընկերության» և «վերափոխման» մասին։ Ի՞նչ բովանդակային փոփոխություններ է ենթադրում այս ձևակերպումը, և արդյո՞ք դա նշանակում է ռազմավարական դաշինքի կարգավիճակից հրաժարում:

Նիկոլ Փաշինյանի պատասխանը. «Հարգելի գործընկերներ, 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները տեղի ունեցան ձեր աչքերի առաջ։ Ռազմավարական գործընկերությունը պետք է նշանակի ռազմավարական գործընկերություն։ Եթե մենք հիմա փաստաթղթում գրենք «ռազմավարական գործընկերություն», դուք կհարցնեք, թե ինչու Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն չկատարեցին իրենց անվտանգության պարտավորությունները 2022 թվականի սեպտեմբերին։ Ի՞նչ պետք է ասեմ ձեզ»։

Ես դեռ հարցեր/առաջարկներ ունեմ։

Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվեցին։ Կարող եք այլեւս լապշա չկախել ձեր բնակչության ականջներից: Տղամարդկություն ունեցեք եւ գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, թե ինչ է եղել իրականում:

2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացավ։ Ռուսաստանը օգնություն ցուցաբերեց խաղաղ կարգավորման հասնելու համար։

Այնուհետև Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը, չնայած Ձեր ստերին, արագ արձագանքեց. առաքելություն ուղարկվեց հայ-ադրբեջանական սահմանին, հենց Հայաստանի տարածքում, իրավիճակը գնահատելու համար, ինչպես նախատեսված է Կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով։ Դուք այդ ժամանակ անձամբ հանդիպեցիք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Երևանում։ Ի՞նչ է, ըստ Ձեզ, նա հյուր էր եկել՝ Հարավային Կովկասի գեղեցկությունը տեսնելու։ Ոչ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը։

Իսկ այ Դո՛ւք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով։

Ավելին, 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովը։ Մեկ օր առաջ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով զգալի աշխատանք էր կատարվել Կազմակերպության առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման շուրջ համաձայնության գալու համար։ Տեքստը պատրաստ էր. մնում էր միայն, որ ղեկավարները ստորագրեին այն։ Ինչից Դուք, Նիկոլ Վովաևիչ, ինչպես հայտնի է, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր հետևյալը՝ անհապաղ քաղաքական և դիվանագիտական ​​միջոցառումներ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար, ռազմատեխնիկական օգնության տրամադրում, սահմանապահ զորքերին օգնություն՝ նրանց վարժեցնելու և տեխնիկական սարքավորումներով հագեցնելու հարցում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի արագ տեղակայման ծրագրի մշակում Հայաստանի տարածքում: Եվրոպացի դիտորդներից կարեւորագույն տարբերությունն այն էր, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված կլիներ ոչ միայն «դիտել հեռադիտակով», այլև անմիջականորեն զեկուցել սահմանին տիրող իրավիճակի մասին և առաջարկել միջոցներ՝ հնարավոր ճգնաժամային իրավիճակները լուծելու համար։

Հիշենք այդ աշնան այլ իրադարձություններ եւս։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ձեր կողմից նշված սահմանային միջադեպերից երեք շաբաթ անց՝ Դուք անձամբ, ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն վստահելով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք բաց տեքստով հայտարարեցիք. «Ադրբեջանի տարածքը 86,600 քառակուսի կիլոմետր է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։

Նիկոլ Վովաևիչ, եթե հիմա Ձեր ձեռքը մեկնում եք՝ դեսպանին կանչելու կամ, ինչպես Դուք սիրում եք, եւս մեկ բողոքի նոտա գրելու համար, երկու անգամ մտածեք։ Որովհետև այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե վերը նշված հայտարարություններից որն է սխալ։ Վերը նշված ամեն ինչ պատմական փաստ է։

Յուրաքանչյուր հայտարարություն հիմնավորվում է Ձեր սեփական խոսքերով, Ձեր սեփական որոշումներով։ Եվ երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարեք Ձեր վրայից մեղքը գցել, եւ պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք հասնել, նրանց վրա, ով Ձեզ անձամբ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ Առաքելական Եկեղեցու և այն հայ ձեռնարկատերերի վրա, որոնց դեմ այժմ այդքան ակտիվորեն պայքարում եք, Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա։ Դա անամոթություն է:

Ձեզ համար բոլորը մեղավոր են: Անմեղ եք միայն Դուք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31