Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պայմանավորվածությունների արդյունքում կմնա նույնը, նորից պետք է հեղափոխություն անենք․ Ա․Մարգարյան. «Ա1+»

Օգոստոս 31,2026 22:56 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխող ուժը տեսավ, որ իր ամենախոցելի կողմը դեռևս 2018 թվականից տված խոստումների չկատարելն է։ Եվ իրենց համար պարզ է, որ սա իրենց Աքիլլեսյան գարշապարն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

Քաղաքագետը գտնում է, որ եթե իշխող իշխանությունը ցանկանում է ունենալ քաղաքական դիվիդենտներ, որ իր հնարավորությունները մեծանան, լեգիտիմությունը լինի շատ ավելի ամուր, ուրեմն պետք է կատարի նախկինում տրված խոստումները․ «Չես կարող տարիներ շարունակ ասել՝ գռփել են, թալանել են, բայց դրա բացահայտման շոշափելի արդյունքը չտեսնենք։ Այդ դեպքում ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է պատասխանատվությքան ենթարկված լինեն։ Սա ՔՊ-ի Աքիլեսյան գարշապարն է։ Քոչարյանի հետ կապված զարգացումներն այդ տիրույթում եմ տեսնում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գռնո says:

    Մի հատ էլ հեղափոխություն արեք ու Սյունիքը հանձնեք:

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31