Լրահոս
Օրվա լրահոսը

Կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում տիկին Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդյաին սպառնալիքների դեմ. Արմինե Մարգարյան

Ապրիլ 24,2026 16:43 Share

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ն, Հայաստանում տեղակայվելիք նոր քաղաքացիական առաքելության (EUPM Armenia) միջոցով, փորձելու է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա:

Հիշո՞ւմ եք, երբ 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EUMA) տեղակայվեց Հայաստանում՝ Ռուսաստանը հրապարակային արշավ սկսեց դրա դեմ: Էլ ՆԱՏՕ-ի զորքեր, էլ քաչալ շուն, էլ քոռ փիսո, ինչում ասես չմեղադրեցին EUMA-ին: Ընդհուպ մինչև փորձեցին Իրանին ներքաշել այդ ապատեղեկատվական արշավի մեջ, թե բա EUMA-ն Իրանի դեմ հետախուզական գործունեություն է իրականացնում, և այլն:

Իսկ հիշո՞ւմ եք ինչ ժամանակաշրջան էր դա, երբ Ադրբեջանն իր քարտեզներով սահման էր գծում. Ռուսաստանն էլ ասում էր՝ ուզո՞ւմ եք օգնեմ, կօգնեմ՝ խաղաղապահի անվան տակ զորքս բերեմ տեղակայեմ Հայաստանում, ցանկապատը քաշեմ, այսպես կորչված «Զանգեզուրի միջանցքը» գցեմ, վերահսկեմ ու ձեզ պաշտպանեմ:

Այսքանից հետո կարիք չկա, չէ՞ վերծանելու, թե ինչու էր աղմկում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2023-ին EUMA-ի տեղակայման դեմ:

Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում հիմա տիկին Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ, որը օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ, իսկ ավելի ստույգ ՝ դրսից ընտրական գործընթացներին միջամտելու դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930