«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելով՝ իշխանությունն ուզում է ցույց տալ, որ ինքը թքած ունի օրենքի, բոլոր մարդկային օրենքների և նաև քրեական օրենսգրքի վրա»,-Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրառում է ամենակեղտոտ գործիքակազմը հենց ընտանիքին արատավորելու համար․ «Ինքը ոչ միայն քրեական օրենսգրքի վրա թքած ունի, այլև մարդկային չգրված օրենքների վրա․ օրինակ՝ մարդկանց տուն մտնելը, մարդուն գետնին տապալելը ծնողի, մանկահասակ երեխայի ներկայությամբ»։
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
















































