Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի վերաբերյալ հարց քննարկվե՞լ է COP17 Առաջնորդների գագաթաժողովին»․ ի՞նչ են պատմում մասնակիցները

Հոկտեմբեր 20,2026 15:39 Share
Աջակցեք aravot.am-ին

«Թեմաներից մեկը, որ լսել ենք COP17 Առաջնորդների գագաթաժողովի ժամանակ՝ պատերազմի և տեղահանության ազդեցությունն է կենսաբազմազանության պաշտպանության վրա»,-հարցին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերի վերաբերյալ հարց քննարկվե՞լ է COP17 Առաջնորդների գագաթաժողովին, քանի որ բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը ոչնչացնում է նրանց մշակութային արժեքները, նրանք հասանելիություն չունեն իրենց կենսաբազմազանությանը, COP17-ի շրջանակում կանաչ գոտում անցկացված «Ո՞վ ձայն ունի կենսաբազմազանության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում․ բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները կոչ են անում ապահովել լիարժեք և արդյունավետ մասնակցություն «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածին առնչվող հարցերով զբաղվող օժանդակ մարմնի աշխատանքներին» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Կենսաբազմազանության հարցերով միջազգային բնիկ ժողովուրդների ֆորումի ներկայացուցիչ Ջենիֆեր Քորպուսը։

Նա փաստեց՝ շատերը զինված հակամարտությունների պատճառով տեղահանվել են իրենց ծագման վայրերից․ «Սա մեզ կտրում է մեր հողից, մեր ավանդական գիտելիքներից և այն ավանդական եղանակներից, որով կարող էինք պաշտպանել հողը և կենսաբազմազանությունը։ Սրանք այն հարցերն են, որոնց պետք է անդրադառնա COP17-ը։ Լեզուն արդեն ընդունվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմից՝ որպես պրոքսի ցուցիչ կենսաբազմազանության հարստության մասին։ Այսինքն՝ բնիկ լեզուներով խոսողների թիվը մեծապես համապատասխանում է կենսաբազմազանության հարստությանը տվյալ վայրում։ Այդ պատճառով մայրենի լեզուների կորուստը լուրջ մտահոգություն է»։

Փաստմանը՝ ՀՀ-ում շրջանառվում է մի օրենսդրական նախաձեռնություն, որը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ հանքահանության ծրագրերը կարող են առաջ շարժվել առանց տեղական բնակչության թույլտվության, նրանց կարծիքը լսելու, ինչպես նաև ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը, և հարցին՝ այդ համատեքստում համայնքի՝ իր հողի նկատմամբ իրավունքների և համաձայնության հարցերն արդյոք բաց չպե՞տք է քննարկվեն COP17-ի շրջանակում, քանի որ մարդիկ, որոնք ապրում են այդ հողում, պետք է բովանդակային ասելիք ունենան այդ հողի հետ կապված որոշումների կայացման հարցերում, Ջենիֆեր Քորպուսն արձագանքեց․ «Հույս ունենք, որ հնարավոր կլինի ապահովել հարթակ՝ անդրադառնալով այդ խնդիրներին։ Մարդու իրավունքներից է իրենց բողոքի ձայնը բարձրացնելը։ Բողոքների և փոխհատուցումների մեխանիզմները պետք է գործեն։ Պետք է լինի ուժեղ օժանդակ մարմին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա»։

Կենսաբազմազանության հարցերով միջազգային բնիկ ժողովուրդների ֆորումի անդամները ներկայացրին օժանդակ մարմնի գործունեության կազմակերպման և աշխատանքային ընթացակարգերի վերաբերյալ իրենց առաջնահերթություններն ու ակնկալիքները, այդ թվում՝ այն, թե ինչպես կարող են այդ ընթացակարգերը նպաստել քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին բովանդակալից մասնակցությանը։ Քանի որ Կենսաբազմազանության հարցերով միջազգային բնիկ ժողովուրդների ֆորումը նշում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում իր ներգրավվածության 30-ամյակը, մամուլի ասուլիսի ընթացքում կարևորվեց նաև այս զարգացումների նշանակությունը բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների համար, ինչպես նաև մասնակցության վերաբերյալ երկարամյա հանձնառությունները գործնականում իրականացնելու կարևորությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031