Կարեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Թևոսյան 6/1 հասցեում գտնվող տարածքն ազատելու հարցերը «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ պարզաբանելու համար, 2025 թ. հուլիսի 14-ին հերթական անգամ այցելել է Աբովյան 16 հասցեում գտնվող շինություն, որտեղ գտնվում են տարբեր գործունեություն ծավալող գրասենյակներ: Բարձրացել է 2-րդ հարկում գտնվող «Նկարիչների Միություն» հասարակական կազմակերպության գրասենյակի ընդունարան, վիճաբանել է միության նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ, քաշքշել վերջինիս հագուստից, տեղաշարժել միջանցքում գտնվող բազմոցը, տևական ժամանակ գոռգոռացել է, անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ հնչեցրել ներկա գտնվող անձանց հասցեին՝ անհանգստություն պատճառելով կենտրոնում գտնվող անձանց և խաթարելով նրանց անդորրը: Ղազարյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Դատավորն է Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին՝ կողմերի հետ համաձայնեցման արդյունքում։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.09.2026


















































