Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. ՌԴ-ն չի կարող աշխարհով վազվզել՝ ողորմություն խնդրելով, և մեզ դա պետք էլ չէ

Սեպտեմբեր 30,2026 21:55 Share

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իններորդ գումարման Պետական Դումայի առաջին լիագումար նիստում հայտարարեց՝ «մեր ժողովրդին ոչ ոք չի կարող կոտրել կամ վախեցնել»:

«[Ընտրություններին] Բարձր մասնակցությունը և քարոզարշավի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին մեր բազմակուսակցական քաղաքական համակարգի ուժը և մեր ժողովրդի միասնությունը պատմական մարտահրավերների առջև», – Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։

Պուտինը հանձնարարել է պատգամավորներին առաջնահերթություն տալ ազգային նշանակության հարցերին, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, անել ամեն ինչ հաղթանակն ապահովելու համար, ինչպես նաև աջակցել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին։

Նա կոչ է արել խորհրդարանականներին ավելի համարձակորեն վերացնել բիզնեսի համար առկա վարչական խոչընդոտները, ինչպես նաև նոր թափ հաղորդել ներդրումային նոր ցիկլին։ Պուտինն ընդգծել է, որ արագ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում երկիրը պետք է լինի նման փոփոխությունների առաջնագծում։

«Ռուսաստանը՝ ինչպես որոշ ուրիշներ, չի կարող ամոթալիորեն վազվզել աշխարհով՝ ողորմություն խնդրելով։ Նախ, որովհետև դա ամոթալի է։ Երկրորդ, ոչ ոք մեզ չի տա։ Եվ երրորդ, և ամենակարևորը՝ մեզ դա պետք չէ», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել