Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքը հարգելը որևէ աղերս չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ. Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 16,2026 12:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Անկախության մասին Հռչակագիրը՝ այդպես էլ ԽՍՀՄ-ի կազմից դեռևս սահմանված կարգով դուրս չեկած Ադրբեջանի իշխանության պահանջով խնդրահարույց համարելը խիստ վտանգավոր է նաև այն առումով, որ միանշանակ վերահաստատում ենք ադրբեջանական այն անհեթեթ թեզը, ըստ որի՝ Հայաստանն ի սկզբանե ղեկավարվել է ագրեսիվ նկրտումներ բովանդակող հիմնադիր փաստաթղթով, և Արցախի պետությունը ոչ թե ազգային ազատագրական շարժման, այլ ագրեսիվ պատերազմի արդյունք էր։ Սա միջազգային անասելի սանկցիաների հանգեցնող անհեռանկար քայլ է։

Ցավոք, ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ գործիչներ, թերևս, տրվելով պաշտոնական քարոզչությանը, փորձում են տարածքային հավակնությունները հերքել միայն այն ասպեկտով, որ Հռչակագիրը իբր սոսկ պատմական փաստաթուղթ է և չի կարող բովանդակել պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ համապարտադիր դրույթներ։ Խնդրում եմ, մեկ անգամ ևս ուշադիր կարդացեք հիմնադիր փաստաթղթերը։ Նախ, դրանք ոչ թե ավարտուն ու կայացած փաստերի, այդ թվում՝ «անկախության», «վերամիավորման» և այլն, այլ դրանց գործընթացների սկիզբը հռչակող դրույթների մասին են, որոնք պետք է իրացվեն բացառապես միջազգային իրավունքի հիմնադրույթներին խիստ համահունչ։

Այսպես, Հռչակագրում արձանագրված է՝ «Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի ՍԿԻԶԲԸ»։ Որպեսզի Արցախը վերամիավորվեր, նախ, սահմանված կարգով պետք է ձեռք բերեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի հենքով անկախություն, որը ճանաչելու հարցում ակնկալվում էր միջազգային հանրության աջակցությունը՝ բախումներից խույս տալու համար։ Ի դեպ, սա այն չարչրկվող հարցի պատասխանը, թե արդեն անկախացած և վերամիավորված Արցախը բա ումի՞ց էր անկախանում։

Բազմիցս եմ ասել՝ ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքը հարգելը որևէ աղերս չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, դա ևս միջազգային ինքնուրույն սկզբունք է, որից որևէ պետություն իրավասու չէ հրաժարվել։

Պետությունները կարող են գնահատել իրավիճակը և պատճառաբանել տվյալ փուլում իրենց դիրքորոշումը՝ քաղաքական, բայց ոչ իրավական հենքով, բայց չեն կարող Հիմնական օրենքով հրաժարվել միջազգային հիմնադրույթից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30