Sputnik Armenia. ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները և դրանց վերացման պլանը:
«Ակնկալվում են նաև տեղեկություններ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»,– «Իզվեստիա» թերթին ասել են գերատեսչությունից՝ պատասխանելով սահմանափակումների մեղմացման կամ վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին:
ՌԴ–ն սահմանափակել է Հայաստանից արտահանվող` բուսական ծագման գրեթե ամբողջ արտադրանքը՝ բացի պահածոյացված արտադրանքից։ Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է նաև ՀՀ բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ռուսաստան:


















































