Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքների հանդեպ ՀՀ իշխանությունը հանցավոր անտարբերություն է դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 19,2026 09:15 Share

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը.

Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է։

Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։

Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ խոսք գնաց Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման մասին, իսկ ՔՊ-ականի պատասխանը վերահաստատեց գործող իշխանության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների կատարումից հրաժարվելը։

Եթե նույնիսկ գործող կառավարիչն Արցախը հռչակել է Ադրբեջան, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։

Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել