Օրվա լրահոսը
Կալանավորը հայտնել է, որ ցուցմունք կորզելու նպատակով ոստիկանության բաժնի պետն ու տեղակալը իր նկատմամբ բռնություն են կիրառել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտակ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի շենքում ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով՝ ոստիկանության հիշյալ բաժնի պետն ու տեղակալը բռնություն են կիրառել իր նկատմամբ: Կալանավորի հաղորդման հիման վրա՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ
Լեւան Հակոբյան. «Ղազախի հիվանդանոցում հայ երեխաներին վարակված արյուն են ներարկել»
Երեխաները տարիներ հետո հիվանդացել են լյարդի ցեռոզով
ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները
Հուլիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։ Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Էդվարդ Նալբանդյանն
Շուրջ երկու տասնյակ զեկույց՝ Հայոց ցեղասպանության մասին
Հուլիսի 8-12-ը Երևանում կանցկացվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտական կոնֆերանսը՝ «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունը» թեմայով: «Գիտական այսպիսի կոնֆերանս Հայաստանում երբեք չի եղել, համենայն դեպս, ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կլինի ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև 20-րդ
Ստեփան Սաֆարյան. «Ունենք տակավին ճգնաժամի մեջ գտնվող շարժում»
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երեկ Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածներից շատերն իր հետ զրույցում պատմել են, թե ինչպես են իրենց նկատմամբ բռնություն կիրառելով հեռացրել պողոտայից: Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ի վերջո մի օր Բաղրամյանը բացվելու էր: Նա մանրամասնեց. «Մինչև հունիսի 27-ը Բաղրամյան պողոտայում տեղի
Պլանային ջրանջատում Ավանում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 9-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Ավան-Առինջի 1-ին, 2-րդ միկրոշրջանների, Աճառյան, Բաբաջանյան փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
«Մենք մի կառույց ենք, որը չի կարող անթերի լինել». Ռոբերտ Նազարյան (տեսանյութ). «Ա1+»
Երևանում ջրի սակագինն առաջիկա մեկ տարում չի բարձրանա։ Ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հրաժարվեց 2.38 դրամով թանկացումից և սակագինը կշարունակի մնալ 170 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում հերքում է լուրերը, թե ջրի սակագինը չբարձրացնելը կապ ունի ՀԷՑ-ի շուրջ առաջացած աղմուկի
«Սուրիկ Խաչատրյանը լսի, կջղայնանա իմ վրա». Զարզանդ Նիկողոսյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա երեկ գիշեր հարձակում կատարած Զարզանդ Նիկողոսյանը մարզպետի հանդեպ իր նվիրվածությունից ելնելով է արել: Նա Aravot.am-ին պատմեց, որ շատ զայրացած էր Աթաջանյանի վրա` մարզպետի դեմ մահափորձ կատարելու համար. «Ցանկացած սյունեցի, կապանցի նույն բանը կարող էր անել: Որովհետեւ Գարեն Աթաջանյանը այդքանը որ արել
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Ֆրեսկո» փառատոնին երկա էին մահմեդական երկրներից ժամանած մասնակիցներ
Հունիսի 27–ից հուլիսի 5–ը անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: «Նախաձեռնողների նպատակն էր քաջալերել սոցիալական, բարոյագիտական, հոգեւոր թեմայով ֆիլմարվեստի զարգացումը Հայաստանում»,- այսօր «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնի փակման ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի հոգեւոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հունիսի 27-ին մեկնարկած «Ֆրեսկո» փառատոնը արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է
Այսուհետ միգրացիոն ռեսուրս կենտրոնները կգործեն նախարարության հովանու ներքո
Միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնները այսուհետ կգործեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հովանու ներքո: Վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնները գործել են Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններին կից։ Միգրացիոն կենտրոնները արտերկիր մեկնող և աշխատել նախապատրաստվող անձանց տեղեկատվություն են տրամադրում օրինական կեցության և աշխատանքի տեղավորման, անօրինական միգրացիայի ռիսկերի, ՌԴ մուտքի արգելքի դեպքում պատճառների
ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին անհատույց դոնորության ակցիային
Այսօր ՙԲարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ, ԲՀԿ երիտմիության անդամներ, ԲՀԿ Երեւանի ավագանու անդամներ, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ այցելեցին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն՝ մասնակցելու անհատույց դոնորության հերթական ակցիային։ Հայաստանում արյան տարբեր հիվանդություններով տառապող բազմաթիվ երեխաներ կան, որոնց արյան ամենօրյա փոխներարկում է անհրաժեշտ, եւ ՙԱրյան Բանկը՚ մշտապես դոնորական արյան կարիք ունի։ ՙԵթե յուրաքանչյուր նման ակցիայի ժամանակ
Թե ինչ եղավ այն մեկնաբանությունից հետո, թե «Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես»
Կարեն Գիլոյանը «ֆաշիստ է». Ֆեյսբուքյան քոմենթներից այսպիսի եզրակացություն են արել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ:
Բերանի կարերը քանդելուց հետո ցուցարարը հացադուլ է սկսել (Տեսանյութ)
Երեկ գիշեր Ազատության հրապարակում բերանը կարած ցուցարարներից Հովհաննես Կարապետյանը կրկին վերադարձել է Ազատության հրապարակ: Այսօր առավոտյան նրան հիվանդանոց էին տեղափոխել` կարերը քանդելու: Նրա պատմելով, իր ընկերների հորդորով է գնացել հիվանդանոց` կարերը քանդելու: Հիվանդանոցից Ազատության հրապարակ գալով` նա իր բողոքի արտահայտման այլ ձեւ ընտրեց` հետեւելով հացադուլ սկսած Դավիթ Սանասարյանին: Հովհաննես Կարապետյանը հացադուլ է սկսել` պահանջելով չեղարկել
Ռուս միլիարդատիրոջը Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում սեւ ցուցակում են ներառելու
Ռուսաստանից հեռացած հայտնի գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին «Интерфакс»-ի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Սարգսյանը: «Գերման Ստերլիգովը գտնվում է ԼՂՀ-ում: Նա ԼՂՀ ԱԳՆ-ի հյուպատոսական բաժնում գրանցվել է որպես տուրիստ»,- մասնավորապես ասել է Անի Սարգսյանը: Ադրբեջանն այս կապակցությամբ կրկին իր դժգոհությունն է արտահայտել: Ադրբեջանի
Մարդկանց հավատն էլ է կորել պետության ու իշխանության հանդեպ և այն աստիճանաբար փոխվել է վախի
Հարգարժան նախագահ, նույն կերպ դիմում եմ Ձեզ երկրորդ անգամ, քանի որ անցած նամակս ուղղակի հրապարակել էի Ֆեյսբուք սոցիալական ցանցում, իսկ մեկ օրինակն էլ ուղարկել Ձեզ president.am պաշտոնական կայքի միջոցով:Անցել է մեկ ամիս սակայն ոչ մի պատասխան: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր տեսնելով երկրի վատ դրությունը կփորձեն փախչել այլ երկիր ու օտարի ծառա դառնալ: Հակառակը դեռ հնարավոր վտանգի
Հայ մարզիկները գալով Բաքու՝ դարձան Եվրոպական խաղերի ամենամեծ հաղթողը
Մենք Բաքու գնացինք գլուխներս բարձր պահած եւ գլուխներս բարձր էլ վերադարձանք», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Բաղրամյան պողոտա, թիվ ««․․․»» (պատմվածք)
․․․․Ամառ է ու շատ շոգ, երևանյան շոգ։ Տաք ասֆալտն անցորդներին մղում է դեպի ցայտաղբյուրը։ Մեծերն ու տղամարդիկ իրենց հերթը զիջում են երեխաներին ու կանանց։ Հերթն ուսանողին հասավ, կռացավ դեպի ծորակը։ Դեռ ջուր չէր խմել, մեկ էլ կողքից դեպի իրեն մի անծանոթ ջերմություն եկավ, եկավ ու ամբողջովին պարուրեց իրեն։ Մի կողմից այն հաճելի զգացողություն բերեց, մյուս
Ռեստորանից պլանշետ և գումար գողացողը հայտնաբերվեց
Հուլիսի 5-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Անի Ե.-ն և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում գողացել են ընկերուհու պլանշետը և գումար: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ռեստորանային համալիրի 2-րդ հարկի սրահից գողացել են 1989 թ. ծնված
«Ազգային Արժեքների Պահպանման Ճակատ» Հկ-ն միացավ «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը
«Ազգային Արժեքների Պահպանման Ճակատ» Հկ -ի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Մամլո հաղորդագրություն
Այրվածքին միանգամից սառը դրե’ք. ձու, տոմատ ու ձեթ մի’ քսեք (Տեսանյութ)
Արեւայրուքի ժամանակ մաշկի տակ մեծ քանակությամբ մելանին է առաջանում
Մեկնարկել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը
Երևանում հուլիսի 7-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը: Այն ներառում է օրենսդրության միջազգային փորձաքննությունը երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության տեսանկյունից, անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների պլանի մշակումը, օրենքի հետ խնդիրներ ունեցող, վկա և տուժող
Համահայկական խաղերը հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են
Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է : Սփյուռքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքան ուժով: Այն այս անգամ էլ չխախտեց ավանդույթն ու այս անգամ էլ համախմբվեց միասնականության գաղափարի շուրջ: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը շրջելով Միջին արևելքը՝ հասավ Կահիրե: Միջին
Հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի վրա. «Փաստինֆո»
Անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները: Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը Զարզանդ Նիկողոսյանն է: Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի
Արեշում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է
Հանցագործություն կատարող անձը դեպքի վայրից փախուստի է դիմել սպիտակ «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայով. Արեշում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հուլիսի 6-ին Նոր Արեշում 56-ամյա Վաղարշակ Ասոյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը
Զգուշացեք սնկային թունավորումից
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման ևս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով: Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց: Թունավորումից
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում
Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից,
ՀՀԿ-ական պատգամավորը չխոսեց բարձրաստիճան պաշտոնյաների պատժի մասին (Տեսանյութ)
Բայց նա վստահ է իշխանության կամքի վրա
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 08-ին էապես չի փոխվի, 9-10-ին կբարձրանա 3-4աստիճանով, 12-ին նույնքան կնվազի: Երևանում` Հուլիսի 8-ին, 11-ին
Վիեննայում կրկին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին
Հայ պատգամավորները մասնակցել են Ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովին















































