Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ Լեւան Հակոբյանի կրտսեր որդու կինը՝ Ալինա Հակոբյանը ներկայումս ծանր հիվանդ է: 30-ամյա կինը լյարդի ցեռոզ ունի: Նա իր ամուսնու՝ Վարդանի հետ գտնվում է Ռուսաստանի Օրյոլ քաղաքում:
Լեւան Հակոբյանն ասում է, որ 1980-ականների երկրորդ կեսին Ադրբեջանի Ղազախ քաղաքի հիվանդանոցում հայ երեխաներ են բուժվել: Նոյեմբերյանի շրջանից հայ երեխաներին բուժման համար Ղազախ են տեղափոխել, քանի որ այդտեղ աշխատել է հմուտ մանկաբույժ Նազիրովը:
Լեւան Հակոբյանն ասում է , որ Ալինային հեպատիտ Բ վիրուսով վարակված արյուն են ներարկել, ինչն էլ տարիներ հետո լյարդի հիվանդության պատճառ է դարձել:
Լ. Հակոբյանի խոսքերով՝ Ոսկեվանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը, որը տարեկից է Ալինային, նույնպես գտնվել է Ղազախի հիվանդանոցում: Լ. Հակոբյանը համոզված է , որ Ղազախի հիվանդանոցում նրան եւս վարակված արյուն են ներարկել:
Կարդացեք նաև
Լեւանը, սակայն, այդ արարքի մեջ չի կասկածում Նազիրովին, այլ հիվանդանոցի այլ աշխատակցի: Ա. Ալեքսանյանը մահացել է 7 տարի առաջ, լյարդի ցեռոզից:
Լ. Հակոբյանի խոսքերով՝ իր տղա Վարդանը կնոջ կյանքը փրկելու համար մեծ գումարներ է ծախսել, ինչը թույլ է տվել երկարաձգել նրա կյանքը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բժիշկ Նազիրովը երևելի մանկաբույժ է եղել: Երբ բժիշկները այլև ելք չէն տեսնում երեխայի կյանքը փրկելու համար, ասում էին` տարեք Նազիրովի մոտ: Ինձ հայտնի են շատ դեպքեր երբ ադրբեջան- ցի բժիկը փրկել է հայ երեխաների կյանքը: Եվս մի մանրամասն` Նազիրովը կատարելապես տիրա- պետում էր հայերենին: Հոդվածում ներկայացված դեպքերի մեջ կարծում եմ, Նազիրովը մեղսակից չէր կարող լինել, քանզի նրա ձեռքի տակ բուժվել են բազմաթիվ հայ երեխաներ և նրանից ոչ մի բողոք չի եղել: