Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մի կառույց ենք, որը չի կարող անթերի լինել». Ռոբերտ Նազարյան (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 07,2015 16:18

Երևանում ջրի սակագինն առաջիկա մեկ տարում չի բարձրանա։ Ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հրաժարվեց 2.38 դրամով թանկացումից և սակագինը կշարունակի մնալ 170 դրամ՝ 1 խորանարդ մետրի համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում հերքում է լուրերը, թե ջրի սակագինը չբարձրացնելը կապ ունի ՀԷՑ-ի շուրջ առաջացած աղմուկի հետ։

«Ես, կարծես թե ինչ-որ տեղ կանխազգալով այս ամեն ինչը, խորհուրդ տվեցի պարոն Գրիգորյանին, որ եթե թանկացումից հրաժարվելու ցանկություն կա, ապա ճիշտ կլինի մինչև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումը նամակով դիմեն մեզ՝ հետագայում ավելորդ շահարկումներից խուսափելու համար»։

Ռոբերտ Նազարյանը չի զարմանում, որ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իր գլխավորած հանձնաժողովի որոշումից հետո հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց. «Ցանկացած բողոք, որը տեղի ա ունենում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների կողմից, արդարացված եմ համարում այնքանով, որքանով այդ բողոքի առիթը կա։ Վերջին երեք տարում սակագնի բարձրացումը չէր կարող որևէ մեկին անտարբեր թողնել»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Կրկին պնդում եմ, որ այս մարդը մասնագետ չէ և իր տողը չի զբաղեցնում: Նա արդյունավետ չի իրականացնում իր պարտականությունները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031