Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Ֆրեսկո» փառատոնին երկա էին մահմեդական երկրներից ժամանած մասնակիցներ

Հուլիս 07,2015 15:59

Հունիսի 27–ից հուլիսի 5–ը անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը:

«Նախաձեռնողների նպատակն էր քաջալերել սոցիալական, բարոյագիտական, հոգեւոր թեմայով ֆիլմարվեստի զարգացումը Հայաստանում»,- այսօր «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնի փակման ասուլիսի ընթացքում նշեց փառատոնի հոգեւոր խորհրդատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հունիսի 27-ին մեկնարկած «Ֆրեսկո» փառատոնը արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանում: Փառատոնին ներկայացվեց շուրջ 43 ֆիլմ 21 երկրներից՝ Իսրայել, Բելառուս, Իրան, Ռուսաստան, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Իրաք եւ այլն: Փառատոնի շրջանակներում անցկացվեց ավանդական վրանային կինոճամբարը Հառիճավանքի տարածքում, որտեղ մասնակիցները, բացի ֆիլմերի դիտումից եւ քննարկումից՝ հնարավորություն ունեցան նաեւ դիտել Սանկտ Պետերբուրգից հրավիրված ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի ավազե անիմացիոն շոուն, մասնակցել ասեղնագործության վարպետության դասին եւ այլն:

Fresco

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ փառատոնը, բացի արվեստի գործերի ներկայացումից, քննարկումներից եւ խորքային վերլուծությունից ուներ եւս մեկ կարեւոր ասպեկտ՝ զանազան խմբերի ներգրավումը: Եպիսկոպոսը նաեւ կարեւոր համարեց այն փաստը, որ փառատոնը միջազգային էր:

«Յուրահատուկ միջմշակութային երկխոսություն էր ստեղծվել: Ներկա էին ոչ միայն քրիստոնեական, այլ նաեւ մահմեդական երկրներից ժամանած մասնակիցներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում, եւ դա մեզ համար ինքնին մշակութային, հոգեւոր երկխոսության առիթ էր՝ հասկանալու, թե մեր նմանները, անկախ իրենց կրոնական պատկանելությունից, ինչպես են ապրում, ինչպես են ուզում տեսնել աշխարհն այսօր»:

Ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանն ասաց.

«Համաձայն մեր կարգախոսին՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա», այս փառատոնի միջոցով ուզում ենք փորձել վերականգնել այդ վնասվածը»:

Փառատոնի մրցանակները պատրաստել էին Խարբերդի մանկատան սաները: Նրանցից Համլետ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց.

«Մեզ առաջարկեցին մասնակցություն ունենալ փառատոնին, մտածեցինք, որ ընդունակ ենք եւ սկսեցինք պատրաստել մրցանակները: Քանի որ փառատոնը հոգեւոր իմաստ ունի, այդ իսկ պատճառով որոշեցինք պատրաստել կավե ձկներ»:

 

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031