Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում կրկին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին

Հուլիս 07,2015 13:05

Ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-կան պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում պատմեցին վեհաժողովի աշխատանքների մասին: Օրերս նրանք Վիեննայում, ի թիվս 28 երկրների ներկայացուցիչների, մասնակցել են Ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովին մասնակցել են հայեր Իրանի պառլամենտից, Իտալիայի հայ համայնքի ղեկավարը, Լիբանանից:

Վեհաժողովն անցած տարի, հիշեցնենք, դատապարտել էր Հայոց Ցեղասպանությունը: Ժամանակին ԼՂՀ հարցին էլ է անդրադարձ կատարել`ազգերի ինքնորոշման իրավունքը գերադասելով: Տարիներ առաջ վեհաժողովը նաեւ անդրադարձել է հայկական եկեղեցիների, պատմական հուշարձանների նկատմամբ ոտնձգություններին ու վայրագություններին`դատապարտելով դրանք:

Արագած Ախոյանն այս կառույցը կարեւոր է համարում, հատկապես, որ բոլորս ենք տեսնում, թե այսօր Մերձավոր Արեւելքում ինչպես է քրիստոնյա աշխարհն ընկրկում:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունն, ի դեմս Արագած Ախոյանի, պատրաստել էր 11 րոպեանոց ֆիլմ եւ այն ներկայացրել է վեհաժողովում` պատմական հայրենիքում հայերի արդի խնդիրների մասին, Թուրքիայի կողմից վարվող հայատյաց քաղաքականության, ինչի արդյունքում այնտեղ բնակվող հայերից շատերն իրենց ինքնության մասին խուսափում են խոսել:

Ընդունվել է բանաձեւ`դատապարտելով Սիրիայում, Հյուսիսային Քրդստանում, Լիբանանում, Կիպրոսում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգությունները, աշխարհին տոլերանտության կոչ հղել:

Բանախոսները տեղեկացրին, որ արդի աշխարհում կատարվող ցեղասպանությունները եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգությունները, պատվիրակները դիտարկել են ժամանակին Հայոց Ցեղասպանության չդատապարտման համատեքստում`նշելով, որ աշխարհի հզորները առայժմ առաջնային են համարում իրենց տնտեսական շահերը`շարունակելով լռել թուրքերի կատարած վայրագությունների մասին:

Հաջորդ վեհաժողովը տեղի կունենա ամենայն հավանականությամբ Սալոնիկում: Հայաստանում երկու տարի առաջ է եղել:

Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերին վեհաժողովի 37 հոգանոց պատվիրակությունն էլ Երեւանում էր, ինչի մասին նյութերը զետեղվել են ամենամյա բյուլետենում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031