Օրվա լրահոսը

Էլեն Գրիգորյանի եւ Գեւորիկ Պողոսյանի դոպինգը դեռ չի հաստատվել

Այս տարվա ապրիլին Կազանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից մոտ վեց ամիս անց, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան, հիմնվելով ՎԱԴԱ-ի տվյալների վրա, հրապարակեց այն ծանրորդների անունները, որոնք կասկածվում են արգելված խթանիչներ` դոպինգ, օգտագործած լինելու մեջ: Նրանց մեջ էին նաեւ 53 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած Էլեն Գրիգորյանի եւ բրոնզե մեդալակիր դարձած 94 կգ քաշային Գեւորիկ Պողոսյանի

Կաթնաշոռը կարգավորում է իմունային համակարգը

Կաթնաշոռն օգտակար է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Այն խորհուրդ է տրվում օգտագործել իմունային եւ նյարդային համակարգի խանգարումների, մարսողության խրոնիկական հիվանդությունների ժամանակ, քանի որ չի մեծացնում թթվայնության մակարդակը եւ չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը: Կաթնաշոռը հայտնի է դեռ հին Հունաստանից, որտեղ այն ստանում էին կենդանիների ստամոքսի պարունակությունից` ստամոքսահյութից` ֆերմենտների անմիջական ազդեցությամբ: Կաթնաշոռը կաթնաթթվային մթերք է,

Կապանում եղեւնիներ են հատվել ու չի բացահայտվե՞լ

Այսօր Կապանի քաղաքապետարանում ահազանգ ստացվեց, որ քաղաքի ծայրամասային` Բաղաբուրջ եւ Բարաբաթում թաղմասերում եղեւնիներ են հատվում: Ահազանգի հեղինակը Կապանի անտառտնտեսության տնօրեն էր, ումից էլ  փորձեցինք տեղեկատվություն ստանալ դեպքի առնչությամբ: Անտառտնտեսության տնօրեն Վոլոդյա Միրզոյանի փոխանցմամբ, բնակիչներն են ծառահատումների մասին իրենց տեղյակ պահել, բայց քանի որ դեպքը համայնքի վարչական տարածքում է, ոչ թե անտառտնտեսության, ապա անտառտնտեսությունից անմիջապես տեղեկացրել

«Հին Էրվանին» տանում են սնանկացմա՞ն

6-րդ վարչություն, հարկային ստուգումներ, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Մոտ 7 ամիս է՝ «Հին Էրիվան հոլդինգն» անցնում է այս փորձությունների միջով: Երկու տնտեսվարողների՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ ամիսներ առաջ ծագած եւ ներկայումս դատարանում գտնվող  տնտեսական վեճը հասել է նրան, որ այսօր «Հին Էրիվանը» չի կարողանում ամանորի այս նախաշեմին ո՜չ աշխատողների աշխատավարձերը վճարել, ո՜չ

Րաֆֆի Հովհաննիսյանը խոզի բդին ու հնդկահավին ուշադրություն չի դարձրել

Գնումներ կատարելու հարցում նա իր տիկնոջ՝ Արմենուհու կցորդի կարգավիճակում է «Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանն օրերս ԱԺ-ում դժգոհել էր խոզի բդի գներից՝ նշելով, որ եթե վիճծառայությունը գնանկում է արձանագրում, մարդիկ չեն կարող վիճծառայության տվյալներով գնան շուկա ու էժան բուդ առնեն: Դրանից հետո պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դժգոհեց հնդկահավի գներից՝ ասելով, որ գառան գնին է հավասարվել, իսկ այսօր

Մեղադրյալները պատգամավորներ չէին, , բայց մեկը «Բարգավաճ Հայաստանից» էր

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.00-ին սկսեց Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա ճշտեց մեղադրյալների ինքնությունը: Պարզվեց, որ Արմանը բանվոր է եղել, Սարգիսը «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ «ապարատավար», Արտակը՝ սրճարանի մենեջեր, իսկ Արմենը որեւէ տեղ չաշխատելով՝ հայտնեց, թե խնամքի

«Նիգ-Ապարանը» համագումար է հրավիրել

«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահությունից «Առավոտին» հայտնում են, որ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Նիգ-Ապարան» Հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 5-րդ համագումարը:                                        

Google Currents-ը հարմարավետ կդարձնի նորությունների ընթերցումը

Google ընկերությունը, չկարողանալով գնել Flipboard նորությունների ընթերցիչը, ստեղծել է սեփական ծառայությունը՝ Google Currents-ը: Ի տարբերություն Flipboard-ի, որը հիմնականում կենտրոնանում է սոցցանցերում ընկերների հղումների վրա, Google-ի նոր ծրագիրը հավաքում է տարբեր հետաքրքիր նյութեր և ներկայացնում դրանք օգտագործողին: Հավելվածը նախատեսված է Android սմարթֆոնների ու iOS-սարքերի համար:  Business Insider-ը գրում է, որ սա Google-ի ամենալավ դիզայնն է. հավելվածը

Լիսկան եթե «Ժառանգությունից» լիներ՝ էլ մարզպետ չէր լինի (տեսանյութ)

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նա  «Ժառանգության» անդամ երբեք չէր կարող լինել  Այսօր Aravot.am-ը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որպես տղամարդ, հետաքրքրվեց՝ եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժառանգությունից» լիներ՝ ինչպե՞ս կվարվեր նրա հետ: Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Սուրեն Խաչատրյանն իրենց կուսակցության անդամ երբեք չէր լինի եւ այսօր մարզպետ չէր լինի: Մենք փորձեցինք ճշտել՝ պաշտոնա՞նկ կանեիք նրան, ինչին ի

Բագրատ Ասատրյան. Հանրապետականը տապալվել է, ուրիշ ուժեր պետք է գան (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր «Հայելի» ակումբում բանավիճեցին ընտրությունների,  ընտրակաշառք բաժանելու, քաղաքական, տնտեսական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ: Մեկնաբանելով «Կառավարության պատասխանատվության մասին» ՀՅԴ հարցապնդումը՝ ԿԲ նախկին նախագահը նշեց, որ «կիսատ-պռատ» բաներ անելը ՀՅԴ-ի մոտ բնավորություն է դարձել. «Այդպես էլ ոչինչ հստակ չի ասվում: Կողմ ըլլալով, դեմ

Րաֆֆի Հովհաննիսյանը հաջողություն է մաղթում Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

«Գոլդեն թուլիփ» ակումբում ասուլիսից հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը,պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե որքանո՞վ եք հնարավոր համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը եւ ո՞ւմ միջոցով կամ ինչպե՞ս դա կարող է լինել՝ պատասխանեց. «Ես մեր բոլոր նախագահներին համարել եմ, որ իրենք սխալ էլ են եղել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում, իրենց քննադատողը եղել եմ եւ ներկա դրությամբ պիտի ասեմ,

Նարեկ Հարթունյանին ձերբակալեցին Ժամացույցի գործարանի չկացայած գործարքից հետո (տեսանյութ)

Այսօր «Հենարան» ակումբում կայացավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի կալանավորման թեմայով ասուլիս, որին մասնակցեցին փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը, Անի Թորոսյանը, Արթուր Չաքմիշյանը եւ «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, քանի որ Նարեկ Հարթունյանը Ժամացույցի գործարանի 35 %-ի բաժնետեր է ու մեկ տարի առաջ պետք է բաժնետոմսերի վաճառքի

«Գրանդ Քենդին» մեր ֆուտբոլիստներին շաա~տ է սիրում

«Aravot.am»-ի տեղեկություններով, «Գրանդ Քենդին» Ամանորի նախաշեմին հայ ֆուտբոլիստների նկարներով սահմանափակ քանակությամբ հուշանվերային բոնբոներկաների խմբաքանակ է արտադրում: Ճի՞շտ է արդյոք մեր տեղեկությունը եւ ո՞ւմ նկարներն են լինելու այդ բոնբոներկաների վրա հարցին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պատասխանեցին, որ, իրոք, այդպիսի բան կա: Ֆեդերացիայից տեղեկացրին նաեւ, որ առանձին ֆուտբոլիստների նկարներով տուփեր դժվար թե լինեն եւ ամենայն հավանականությամբ բոնբոներկաները զարդարված

«Ժառանգությունը» ՀՅԴ-ի փոխարեն կքվեարկեր «ճշտի կողմը»

ԱԺ նախագահի ընտրության արդյունքները մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը  ԱԺ նախագահի ընտրություններից հետո Լարիսա Ալավերդյանն ասաց,որ չնայած հավաքած 4 ձայնին՝ ինքն ուրախ է արդյունքներից: Այսօր «Գոլդեն թուլիփ» ակումբի հյուրը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, եւ Aravot.am-ի հարցին  ի՞նչ հասկացաք Դուք այդ ընտրություններից, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ՞՝ նա պատասխանեց. «Ես համարում եմ, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը ընդդիմություն են,

Րաֆֆի Հովհաննիսյան. «ՀՀԿ-ԲՀԿ միացյալ ցուցակը նույնքան հավանական է, ինչ ՀԱԿ-ԲՀԿ երկխոսությունը»

Այսօր «Գոլդեն թուլիփ» մամուլի ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն հնարավո՞ր է միասնական ցուցակով հանդես գան՝ ասաց, որ  այդ միացյալ ցուցակը նույնքան հավանական է, եթե ոչ ավելի հավանական, ինչ ՀԱԿ-«Բարգավաճ» երկխոսությունը. «Ես չեմ կարծում, որ մենք հասարակությունում պետք է շունչներս կտրած սպասենք դրան, երբ անեն՝ մենք մեր մեկնաբանությունը կանենք,

Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան «անշրջելի քայլերի» չի գնա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման վերաբերյալ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Այն պահին, երբ թուրք-ֆրանսիական հարաբերությունները մտել են այնպիսի փուլ, որում մեր համագործակցությունը երկկողմ եւ միջազգային մակարդակներում կարող է ընդլայնվել, հույս ունենք, որ

«Լեգենդները» նեղացրին «Ձնծաղիկներին»

Պրահայի Մարիանսկե Լազնե քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդ եւ կին վետերանների մրցամարտ-մրցաշարը, որին մասնակցում էին ոչ վաղ անցյալում անվանի գրոսմայստերները: Տղամարդկանց «Լեգենդներ» թիմը, որի կազմում հանդես էր գալիս նաեւ Ռաֆայել Վահանյանը` եզրափակիչ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց «Ձնծաղիկներին» եւ հաղթեց նաեւ ընդհանուր մրցամարտում` 21:11: Վահանյանը Հյուբների եւ Գուլկոյի հետ միասին ցույց տվեց լավագույն արդյունքը` ընդհանուր առմամբ

2 «Ջիփ» դասի մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք)

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին, ժամը 22.00-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 185 էլեկտրասյան մոտ իրար են բախվել 1963 թ-ին ծնված Լևոն Քամալյանի վարած «Prado» մակնիշի 72 օօ 777 համարանիշի ավտոմեքենան և 1953 թ-ին ծնված Մամիկոն Մինասյանի վարած «Nissan Xterra» XLX-001 վրացական համարանիշի մեքենան, որի

Ուղեւորը դանակով հարձակվել է տաքսու վարորդի վրա եւ առեւանգել մեքենան (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձորի շտապ օգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդել են, որ մարմնի տարբեր հատվածներում, ստորին ծնոտի բազմաթիվ ծակած-կտրած վերքերով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 1949 թվականին ծնված Վոլոդյա Ադամյանը: Նա աշխատում

Էլինա Դանիելյանը վերջին տեղը գրավեց

Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Չինաստանում անցկացվող «Ինտելեկտուալ խաղերում» 1,5 միավորով եզրափակեց արագ շախմատի մրցաշարային աղյուսակը: Այսօր մեկնարկում է բլից մրցաշարը եւ կայանալու է ութ տուր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը մեկնեցին Մոսկվա` վիրահատվելու

Այսօր լուսադեմին ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատարներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Մելինե Դալուզյանը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ուղեկցությամբ մեկնեցին Մոսկվա: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում Aravot.am-ին տեղեկացրին, որ նրանք «Վնասվածքների եվրոպական կենտրոնում» թեթեւ վիրահատության են ենթարկվելու. Հռիփսիմեն` ձախ արմունկի, Մելինեն` ոտքի: Հիշեցնենք, որ երկու մարզուհիների վնասվածքներն էլ իրենց զգալ էին տվել Փարիզում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ: Հարցին,

Հավատարմագրված լրագրողի մուտքն ԱԺ նստավայր այսուհետ ազատ է

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ստորագրել է որոշում, ըստ որի  փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ: ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրվելէ հետեւյալ խմբագրությամբ. «21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր

«Մարտի 1»-ի գործով ՀՔԾ-ն կհրապարակի զեկույց

Մինչեւ տարեվերջ Հատուկ քննչական ծառայությունը կհրապարակի մանրամասն զեկույց՝ քննչական խմբի չորս տարվա աշխատանքների վերաբերյալ: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ի եւ մասնավորաբար, հայրենի իրավապահների առջեւ նման պահանջ էր դրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը: 10 մահվան դեպքերի մասով էլ  պարոն Հանրությունյանն ասաց, որ չունեն փաստական տվյալներ: ՀՔԾ-ն առ

Իրար են բախվել 4 ավտոմեքենաներ. մեկի վարորդը ՊԵԿ աշխատակից Տիգրան Թորոսյանն էր (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է Aravot.am-ին, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 21-ի սահմաններում Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել 1987 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանի վարած ԳԱԶ -2705 մակնիշի 14ՏՕ036 համարանիշի, 1977 թվականին ծնված Արթուր Մկրտչյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 29ԼՕ015 համարանիշի, 1965 թվականին ծնված Տիգրան Թորոսյանի

Մարտի կանոններ եւ մարտեր առանց կանոնների

Երեկ հերթական անգամ նայում էի «Մարտի կանոնները» ֆիլմը՝ իրենց գործի վարպետ դերասաններ Թոմի Լի Ջոնսի եւ Սամյուել Լ Ջեքսոնի մասնակցությամբ: Սովորական ամերիկյան ֆիլմ է՝ մեկ հոգին հարց լուծող տղա է տրամաբանությամբ ու փիլիսոփայությամբ: Մի հազար անգամ տարբեր դահլիճներում ընկերական եւ պաշտոնական զրույց-քննարկումներում ասել եմ, որ սկսած դեռահասներին գրավող մարտաֆիլմերից, վերջացրած «Կնոջ բույրը» բարձրարվեստ ֆիլմով ամերիկացիք

«Մարտի 1»-ի գործով նոր արդյունքներ չկան

«Մարտի 1»-ի գործով նախաքննության շրջանակներում քննչական գործողությունները չեն դադարել, հարցաքննությունները նույն ինտենսիվությամբ շարունակում են: Այդքանով հանդերձ՝ դրանք դեռևս չեն տվել սպասված արդյունքները, ինչը նոր լույս կսփրեր գործին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս այլևս չի ղեկավարում քննչական խումբը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա

Դեկտեմբերին եզրաքարեր են շարում, ասֆալտապատում

Իջեւան քաղաքի կենտրոնում, Տավուշի մարզպետարանի հարեւանությամբ ներկայումս կատարվում է Անկախության փողոցի սալիկապատում, մայթեզրին եզրաքարերի տեղադրում: Մեր տվյալներով` այդ աշխատանքներն արվում են պետական բյուջեից հատկացված գումարով, համայնքային հրատապ ծրագրերի շրջանակում: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Իջեւանի էլցանցի նախկին պետ Լեւոն Թիրաբյանի ղեկավարած շինարարական կազմակերպությունը: Նույն ծրագրի շրջանակներում ներկայումս Նոյեմբերյան քաղաքում, Կողբ գյուղում ասֆալտապատման աշխատանքներ են: Մարդիկ ասում

Քաղաքապետը խոսնակը պնդում է, որ Կապանի քաղաքապետի նախաձեռնությունը ընտրությունների հետ կապ չունի

Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացվող «Արժանապատիվ ծերություն» համայնքային ծրագրով մարզկենտրոնի խիստ կարիքավոր ընտանիքներին ու միայնակ տարեցներին կցուցաբերվի օգնություն: Այժմ մեկնարկել է ծրագրի «Տաք ձմեռ» բաղադրիչը, որի մեջ ընդգրկված մոտ 100 խիստ անապահով կապանցի ընտանիքների ձմեռվա ջեռուցման ծախսերը, Կապանի քաղաքապետից բացի, կհոգան նաեւ քաղաքապետարանի այս նախաձեռնությանը միացած կապանցի մի շարք գործարարներ եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն:

«Մարտի 1»-ի գործով թերի քննված դրվագներ չկա՞ն

«Գործի առաջին իսկ օրվանից ներգրավված եմ եղել գործի քննությանը, բոլոր դրվագներին ծանոթ եմ: Թերի քննված դրվագներ գործով չկան: Բոլոր դրվագներով նորից թարմ աչքով, պարբերաբար ուսումնասիրում եմ ձեռք բերված ապացույցները, քննչական խմբի անդամներով նորից քննարկումներ եմ կազմակերպում, տարբեր կարծիքներ են հնչում եւ ըստ այդմ, պլանավորում ենք մեր անելիքները: Որեւէ դրվագ անտեսության չի մատնվել»,- Aravot.am-ի հետ զրույցում

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար. «Ոչ ոք չի կարող ստիպել թուրք ժողովրդին գլուխ խոնարհել»

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Էղեմեն Բաղըշը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «ոչ ոք համարձակություն չունի՝ ստիպելու թուրք ժողովրդին գլուխ խոնարհել»: «Հուրիեթ» թուրքական պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Բաղըշն անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որի համաձայն, ըստ թերթի, «թուրքերը կխոնարհվեն Երևանում»: Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար ասել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930