Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյան. «Մարտի 1»-ի բացահայտումը տեխնիկայի հարց է»

Դեկտեմբեր 12,2011 18:45 Share

«Նա պետք է կատարի իշխանությունների հրահանգը»,- aravot.am-ի խնդրանքով հակադարձելով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանի դիտարկմանը, թե այդ գործով թերի քննված դրվագներ չկան, ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Մարտի մեկի» գործն այս իշխանությունների օրոք չի բացահայտվելու. դա փաստ է: Բայց, մենք անպայման այդ գործը բացահայտելու ենք, որովհետեւ, ըստ էության, դրա բացահայտումն այլեւս տեխնիկայի հարց է, երբ որ կան բազմաթիվ ապացույցներ եւ որեւէ դժվարություն չկա 10 քաղաքացիներին սպանողներին գտնելու հարցում: Քանի դեռ այս իշխանությունն է, հույս չունենաք, որ այս իշխանությունը մատը-մատին կտա՝ մարդասպաններին  բացահայտելու համար: Այս իշխանությունը միայն կարող է անմեղ մարդկանց բանտերը նետել, խոշտանգել, հետապնդել»:

  Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ         

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031