Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դասախոսը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան

Դեկտեմբեր 12,2011 19:13

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանը դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` պահանջելով ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` այս տարվա հոկտեմբերի 14-ին կայացրած վճիռը, ու գործն ուղարկել նոր քննության:

Լուսինե Աշուղյանը դատական հայց էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պահանջելով «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ չաշխատած ամբողջ ժամանակահատվածի համար էլ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, դատավոր Նաիրա Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել էր 40-ամյա կնոջ պահանջը:

Աշուղյանն ասում է, որ դատարանը վճիռ է կայացրել` առանց խորանալու փաստերի մեջ:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռից հուսալքված վանաձորցին արդարադատություն գտնելու հույսով էլ դիմել է վերադիր ատյան:

«Եթե գոնե մեկ տոկոս օրինականություն կա մեր երկրում, ապա վերաքննիչ դատարանը պիտի բեկանի այդ անօինական վճիռը»-ասում է աշխատանքից զրկված Լուսինեն, ով ընտանիքի միակ աշխատողն էր:

Ըստ նրա` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սխալ վճիռ է կայացրել` այդկերպ զրկելով իրեն հաշմանդամ քրոջն ու որդուն պահելու նվազագույն պայմաններից:

Բացի այդ` նա նշում է, որ վճռում տեղ են գտել բազմաթիվ օրենսդրական ու դատավարական խախտումներ:

«Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը, 111-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ կետը, ՎՊՄԻ-ի կանոնադրության 6-րդ ,20-րդ կետերը»,-բացատրում է նա:

«Ինչպե՞ս կարելի մեկ էջի մեջ այդքան օրենսդրական խախտումներ թույլ տալ»,-զարմանում է Աշուղյանը:

Նա ավելացնում է, որ իր հետ համաձայնագիր է կնքվել արձակուրդի ժամանակահատվածում, ինչը, ըստ նրա, եւս անօրինական է:

«Ով է տեսել մարդու հետ արձակուրդի ժամանակ համաձայնագիր կնքեն: Այդ որ օրենսդրությամբ է առաջնորդվել գործատուն, որ դատավոր Ավետիսյանը ճիշտ է համարել: Արդյոք նա լավ չի տիրապետում աշխատանքային օրենսգրքին, թե միտումնավոր է կատարել այս խախտումները»,-վրդովվում է նախկին դասախոսը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031