Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի մայր. «Թող այլ ձեւ գտնեն իրենց մեղքը չբացահայտելու համար»

Դեկտեմբեր 12,2011 17:47

«Մենք այս իշխանություններից, կոնկրետ Հատուկ քննչական ծառայությունից, ոչ մի սպասելիք չունենք սպանությունների բացահայտման վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՔԾ նորանշանակ ղեկավար Վաղինակ Ջանազյանի այն հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործով թերի քննված դրվագներ չկան :

Տիկին Ալլան մնում է իր համոզմանը, որ սպանությունների չբացահայտումը «վերեւից հրահանգ է» եւ ՀՔԾ-ի ուժերից վեր է ինքնակամ դա անելը. «Այն, որ իրենք այսօր, այդ ամեն ինչից հետո կանգնում եւ ասում են, որ զոհերի ծնողները չեն օգնում, վկայություն չեն տալիս, ես դա խայտառակություն եմ համարում , քանի որ գոնե իմ տղայի պահով եւ մյուս երկուսի, ովքեր «Չերյոմուխայից» են զոհվել՝ ծնողների վկայությունն ընդհանրապես կապ չունի, նրանք զոհվել են ոստիկանի ձեռքով եւ այդ ոստիկաններն էլ մինչեւ հիմա համակարգում են: Եթե այս իշխանությունն իսկապես ցանկություն ունենար սպանությունները բացահայտելու, գոնե փաստահավաք խմբի զեկույցի մեջ, որտեղ որ մենք տեսել ենք «Կորսված գարուն» ֆիլմում, որ հարցաքննության են ենթարկվել «Չերյոմուխա» օգտագործած ոստիկանները եւ հրաման արձակողները, երեւում է՝ ով ում է սպանել: Ես ուղղակի մեկնաբանություններ չեմ գտնում:

Այս իշխանություններից մենք ընդամենը պահանջում ենք, որ իրենց գործն անեն ու եթե սպանությունները չեն բացահայտել, թող չգնան եվրոպաներում ու ժողովրդավարի տեսք ընդունեն: Մեր իշխանության ղեկավարները գառան դիմակով գայլեր են: Թող այլ ձեւ գտնեն իրենց մեղքը չբացահայտելու համար, բայց որ վարչապետը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում չտալու համար ելույթներ է ունենում՝ իշխանությունը չի սպանել, իշխանության գործողությունները իրավաչափ են եղել՝ դա ծաղրել է՝ զոհվածների ծնողներին եւ իրենք իրենց»,– ասաց տիկին Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031