Լրահոս
Օրվա լրահոսը

Խորխե Արսեն «քցել» է Թոմաս Ռոհասին եւ $ 20 հազարը չի տվել

Դեկտեմբեր 12,2011 18:41 Share

Մինչեւ 52,2 կգ քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Թոմաս Ռոհասը խոստովանել է, որ 2007 թվականին իր հայրենակից Խորխե Արսեի հետ մենամարտի 6-րդ ռաունդում $100 հազար փոխհատուցման դիմաց ձեւացրել է, թե նոկաուտի է ենթարկվել: Այդպես, նա հաստատել է ավելի վաղ  «Notivas»- ում տպագրած իր հետ հարցազրույցում արտահայտված կասկածները: Այն ժամանակ Ռոհասը հայտարարել էր, թե հարցազրույցը սարքովի է եւ իր սիմուլյացիայի մասին ինքը լրագրողին ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Ռոհասը բացահայտել է գործարքի մանրամասները: Նախնական պայմանավորվածության համաձայն, ինքն իրավունք ուներ արդար պայքարում մինչեւ 6-րդ ռաունդը հաղթել Արսեին: Բայց եթե մարտը շարունակվեր, ինքը պարտավոր էր ձեւացնել, թե նոկաուտի է ենթարկվել: Սակայն կշեռքի ժամանակ պրոումոթերը նրան տեղեկացրել է, թե գործարքի պայմանները փոփոխվել են եւ ինքը պարտավոր է «նոկաուտ լինել» հենց 6-րդ ռաունդում, ինչն էլ արել է:

Ռոհասի խոսքերով, Խորխե Արսեն իրեն դրա համար լրացուցիչ $ 20 հազար էր խոստացել, սակայն փողը մինչեւ հիմա չի տվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031