Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաց նրա հետեւից

Դեկտեմբեր 12,2011 17:59 Share

«Մենք ութերորդ դասարանում  էինք սովորում,  Լուսինեն դարձավ մեր դասարանցին: Միամիտ, համեստ, գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Ն Հայացքը բավական խելացի էր, և նա  էլ լավ սովորողի տպավորություն էր թողնում: Նրա հետ շփվելով էլ`  համոզվեցինք: Մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը»,- ասում է Հայկը:

Լուսինեն  շատ կարճ ժամանակամիջոցում կատարյալ ձևով կարողացավ խոսել հայերեն և փայլել  հայոց լեզվի դասերին, մյուս առարկաներից էլ հետ չէր մնում: Նրան սիրում էին բոլոր ուսուցիչները, տնօրենն էլ էր հպարտանում էր նրանով: Պատմում է Հայկ: «Մի օր դասերն արդեն վերջացել էինք, ես ու Լուսինեն միասին դուրս եկանք դպրոցից: Ինձ շատ էր հետաքրքրում նրա կենսագրությունը: Նա ինձ պատմեց, որ իրենց ընտանիքում միայն ինքը սովորելու ձգտում ունի, ծնողներն այդքան էլ կրթված չեն: Ես նրան մտերմիկ ընկերության առաջարկ արեցի, բայց նույն պահին տեսա, թե ինչպես մի տղա մեզ մոտեցավ և գրկեց Լուսինեին:   Ես այդ պահին ուղղակի սարսափեցի, թե նմանատիպ աղջնակն ինչպե’ս է այս կարճ ժամանակամիջոցում արդեն երկրպագու ձեռք բերել, այն էլ իրեն ոչ համապատասխան: Ես այդ տղային տեսել էի տեխնիկումի առջև` «Պատրոն դաշս»  լսելիս, որտեղ գալիս են ամենավատ սովորող աշակերտները` որևէ արհեստ սովորելու: Բացի այդ, նա տգեղ էր և տգետի տպավորություն էր թողնում»,-ասում է Հայկը:
Նա զգացել է, որ Լուսինեն չուզենալով է գրկել նրան: Այդ տղան բռնել է Լուսինեի ձեռքը ու խիստ հայացքով տարել այլ ճանապարհով: Հայկը միայն խղճահարություն ու ափսոսանք է զգացել, որովհետև չի ցանկացել, որ Լուսինեն կապվեր իրենից մակարդակով շատ ցածր և տգետ մեկի հետ: Սա բացահայտելուց հետո Հայկը նկատել է, որ Լուսինեն օր-օրի կորցնում է իր հետաքրքրությունը ուսման հանդեպ, և նրա գնահատականները սկսում են իջնել: Նա ամբողջ ժամին և դասամիջոցներին պոկ չի եկել հեռախոսից, շարունակ նամակներով զրուցում էր այդ տղայի հետ: Դասարանցիները զգացել  էին, որ Լուսինեն մեծ արհամարհանքով ու զզվանքով է անում այդ ամենը: Օր չէր լինում, որ այդ նամակներից հետոԼուսինեն չլացեր: «Մենք բոլորով նրան համոզում էինք, որ եթե մեկին չի սիրում, ապա թող հեռու մնա նրանից, և որ այդ տգետը լրիվ անհամապատասխան է իրեն ու նրա պատճառով հետ է ընկնում դասերից, կործանում իր կյանքը: «Նա մեզ չէր լսում և կեղծավոր ձևով ասում էր, թե, իբր, սիրում է այդ տղային և թքած ունի դասերի վրա: Մենք հասկանում էինք, որ նրանց կապի մեջ ինչ-որ անհասկանալի գաղտնիք կա, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում բացահայտել այդ գաղտնիքը»,-ասում է Լուսինեի դասընկերը:
Մի օր Հայկը որոշել է հետևել նրանց:
«Տղան Լուսինեին տարավ այն մի վայր, որտեղ անբարոյականներն էին հավաքվում: Նա ծխախոտ ծխելով ինչ-որ խրատական բաներ ասեց նրան և մեկ հարված հասցրեց  դեմքին: Սա տեսնելով` ես հայտնեցի երեխաներին ու քանի որ Լուսինեն մեզ չէր լսում, մենք որոշեցինք այս ամենի մասին հայտնել նրա ծնողներին` միգուցե այս ճանապարհով փրկեինք նրան: Սակայն ավելի սարսափեցինք, երբ իմացանք, որ նրա ծնողներն արդեն իրենց համաձայնությունն էին տվել ընկերությանը: Լուսինեին ամեն ինչ արգելված էր: Նա  արդեն ոչ մի հավաքույթի չէր գալիս, միջոցառումներին հրաժարվում էր մասնակցել,  քանի-որ «ընկեր» կոչվածը թույլ չէր տալիս: Նույնիսկ իմացանք, որ ընկերը թույլ չի տալիս դպրոցում նորմալ սովորել, կրթությունը շարունակել ավագ դպրոցում և փորձում էր ամեն կերպ ցածրացնել ու իրեն նմանեցնել նրան: Ժամանակ էր լինում, որ Լուսինեն օրերով դասի չէր գալիս: Արդեն ամբողջ դպրոցն էր խոսում, որ նա ընկեր ունի ու այն էլ` ինչ ընկեր:
Երբ այս ամենը խորացել է, արդեն ուսուցիչներն են սկսել խոսել Լուսինեի հետ, բայց անօգուտ էր ամեն ինչ:
Իններորդ դասարանում, երբ մի օր այդ ընկերը մտել է դպրոց ու «Լուսո, Լուսո…» գոռալով  ման է եկել միջանցքներում, Հայկը տեսել է`  ինչպես է տնօրենը նրան կոպիտ ձևով վիրավորել: Սակայն նա այդ վիրավորանքին անտարբեր` դուրս է եկել դպրոցից: Իսկ հետո տնօրենը մտել է դասարան ու Լուսինեին այնպես վիրավորել, որ այդ վիրավորանքից ամաչել են նույնիսկ դասարանի մյուս աղջիկները: Աղջիկը, բնականաբար, սկսել է լացել և այդ տղային անիծելով դուրս վազել դպրոցից:
Մի երկու օր հետո նա ուրախ տրամադրությամբ  դպրոց է եկել և հաղորդել, որ  վերջնականապես խզել է իր կապերը այդ «հիմարի» հետ, և նրանք իրար հետ այլևս ոչ մի կապ չեն ունենալու:
«Մենք սկզբում չհավատացինք, մտածեցինք, թե  կատակ է անում: Սակայն արդեն մի քանի շաբաթ էր անցել ու, իրոք, այդ տղան չէր երևում, իսկ Լուսինեի տրամադրությունն էլ միշտ բարձր էր: Նա դարձել էր առաջվա Լուսինեն»,- ասում է Հայկը:
Դպրոցն ավարտել էին, պետք է տեղափոխվեին ավագ դպրոց, դասարանի երեխեքով որոշում են մի օր հավաքվել և քննարկել էքսկուրսիայի հարցերը:Լուսինեն ևս ցանկություն էր հայտնել միանալու էքսկուրսիային: Բոլորը ոգևորված եկել են, սակայն Հայկը սպասում էր, քանի-որ հույս ուներ, որ գոնե հիմա, կարող է արտահայտել իր սերը Լուսինեին: Նա այդպես էլ չի եկել: Հետո փորձել է անձամբ զանգել նրան և հետաքրքրվել, թե ինչու չի եկել:
«Երբ հավաքեցի նրա համարը, հեռախոսի մյուս ծայրում լսեցի նախկին ընկերոջ ձայնը, որը արհամարհական ձևով սպառնաց մոռանալ այդ համարը և այլևս չանհանգստացնել Լուսինեին»,-ցավում է Հայկը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031