Օրվա լրահոսը
ԼԻՑՔԱՎՈՐԵԼԻՍ
Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել գազալցակայաններից մեկի լիցքավորող՝ 22-ամյա Արթուր Մ.-ն: Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է Ապարան-Ալագյազ ճանապարհի 7-րդ կմ-ին գտնվող գազալիցքավորման կայանում՝ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ՝ գազի բալոնի պայթյունի հետեւանքով:
ՀԱՆՑԱԳՈՐԾ ՏԱՔՍԻՍՏԸ
ՀՀ ոստիկանության ՏՎ-ից տեղեկացրին, որ Մերի Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 5-ին «Մալաթիա» տոնավաճառում նստել է տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ իր գնած 60.000 դրամ արժողության անկողնային պարագաներն ու մթերքը տեղավորել մեքենայի բեռնախցիկում: Երբ հասել են նշված շենքի մոտ, Մերի Պ.-ն իջել է ավտոմեքենայից եւ վարորդին խնդրել բացել
ԾԵՐՈՒՆՈՒ ՄԱՀԸ
ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 54 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 79-ամյա Սուրեն Խաչատրյանի դին:
ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ՞ ՀՐԴԵՀԻ ՀԵՏ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագյուղի այգիներում հրդեհ է բռնկվել, իսկ այրվող տներից մեկում պայթյունի ձայներ են լսվում: Հրդեհը մարելուց հետո ոստիկանները նշված տան տանիքից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ եւ տարբեր տրամաչափի 15 պարկուճ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԷՐ ԵԿԵԼ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հունիսի 19-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի մթերային խանութից գողություն է կատարվել: Ոստիկանությունը երեկ տեղեկացրեց, որ բացահայտվել է նշված գողությունը կատարած անձի ինքնությունը: Գողը Տավուշի մարզի 21-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն է, որը երեկ, ժամը 00.30-ին Իջեւանից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Կարեն Խաչատրյանը ձերբակալված է:
ԴԵՌ 505-ն են
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում՝ մայիսի 27-ից սկսված անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 214 դատապարտյալի պատժաչափը: «Առավոտի» տեղեկություններով, մոտ 1500 անձ կարող է համաներվել: Մինչ սեպտեմբերի 1-ը ժամանակ դեռ կա:
ԱՆԿԱԽ ԴԱՏԱՐԱՆ՝ ԿՈՒՐԱՏՈՐՈՒԹՅԱՄԲ
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել փաստաբանների բարձրացրած այն ահազանգի մասին, որ ՀՀ դատարաններում քրեական գործեր քննող դատավորներն այլեւս պրակտիկորեն արդարադատություն չեն իրականացնում, որ վճռաբեկ դատարանի դատավորները կուրացիա են անում այդ դատավորներին, որոնք գտնվում են արտադատական տոտալ հսկողության ներքո եւ քիչ թե շատ նշանակալի ցանկացած գործ դատավորի կողմից պետք է զեկուցվի վճռաբեկի իր կուրատորին (հսկիչին), որից
ՇԵՆՔԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան 19 շենքերից լոկ 3-ի տանիքն է 2008 թվականին փոխվել-հիմնանորոգվել: Համայնքի բյուջեում տանիքները նորոգելու համար ֆինանսական միջոցները բացակայում են, համատիրություններ էլ գոյություն չունեն: Նոր շենքեր չեն կառուցվում, խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած բնակարանային ֆոնդն էլ քայքայվում է: Վերջերս Նոյեմբերյան քաղաքում խորհրդակցության ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ բյուջեից ֆինանսավորվող հրատապ ծրագրերի մեջ կընդգրկվի մի
ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆԻՆ Ո՞Վ ԿՏՈՒԳԱՆԻ
Հուլիսի 4-ի երեկոյան, ժամը 19.50-ի մատույցներում, «Առավոտի» թղթակիցը Նոյեմբերյանի իր բնակարանի պատշգամբից ականատես եղավ հետեւյալ տեսարանի: Պետավտոտեսչության աշխատակիցը կանգնեցրեց սեւ գույնի «Գազ-31» մակնիշի մեքենան: Մինչ այդ պետավտոտեսչության մեքենան Զորավար Անդրանիկի փողոցում շրջադարձ կատարեց հենց փողոցի մեջտեղում, երթեւեկության կանոնների խախտումով: «Գազ-31-ի» վարորդ, սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Լադիկ Հախվերդյանի նկատմամբ անվտանգության ամրագոտի չկապելու համար ակտ է գրվել:
ԳԱՐՈՒ ԲԵՐՔԸ ՍԱԿԱՎ Է
Հունիսի 25-ից Տավուշի մարզի Բագրատաշենի ենթաշրջանում սկսվել է գարու բերքահավաքը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանի վկայությամբ՝ գյուղի 53 հեկտար գարու արտերից արդեն 51-ը հնձված է, սակայն բերքատվությունը ցածր է՝ հեկտարից 8-16 ցենտներ: Բերքատվության վրա բացասական է ազդել հունիսի 20-ի կարկտահարությունը: Առաջիկա օրերին կսկսվի ցորենի հունձը: Վանյա Դամիրչյանի խոսքերով՝ կարկտահարության հետեւանքով ցածր է լինելու նաեւ ցորենի բերքատվությունը:
ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒՅԶՆԵՐԸ ՓՏԵԼ ԵՆ
Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանում խաղողի չնչին բերք է լինելու: Ի սկզբանե բերքը խոստումնալից էր, խաղողի այգիները առատ ծաղկել էին: Սակայն հետո խաղողի ողկույզները սկսել են փտել: Տարածաշրջանի խաղողագործներն այդ երեւույթը բացատրում են կիրառված ոչ որակյալ բուժանյութերով, որի հետեւանքով ապագա բերքը ի դերեւ է եղել: Բուժանյութերի վաճառքի շուկայում տիրող անվերահսկելի վիճակը տխուր հետեւանքների է հանգեցնում: Տուժում
Ծրագրերը շատ են
Ցավոք, շատ են նաեւ արտագաղթողներն ու խառը ամուսնությունները Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ նախարարության գերակա խնդիրների՝ սփյուռքում հայապահպանություն, սփյուռքի ներուժի վերհանում եւ ի նպաստ Հայաստանի կիրառում, հայրենադարձության խթանում ուղղությամբ այս տարվա առաջին վեց ամիսներին տարբեր ծրագրեր են իրականացվել: Հայապահպանության թիրախը, բնականաբար, երիտասարդությունն է, ուստի նախարարությունը երիտասարդներին միտված ծրագրեր
ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Հրկիզել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակը Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում. անհայտ անձինք դյուրավառ հեղուկով հրկիզել են գրասենյակի հյուրերի սենյակը՝ վնասելով պատուհանը, գույքը, հեռուստացույցը: Նշենք, որ իրավապաշտպան կառույցը գտնվում է Գյումրու կենտրոնում` Տեքստիլագործների ակումբի դեմ-դիմաց` 3 հարկանի շենքի առաջին հարկում, այնպես որ՝ հրդեհը ճիշտ ժամանակին
ԵԹԵ ՀԱԳՈՒՍՏԻ ՎՐԱ ԳՐՈՒՄ ԵՆ՝ ԲՈՒՇԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է…
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի գլխավորությամբ, ընթանում է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Կամսար Թամարյանի: Կարդացեք վաղվա «Առավոտում»:
ՈՐՈՆՈՒՄ ԵՆ
Երեւանի Այվազովսկու փողոցի 7 տան բնակչուհի, 30-ամյա Աստղիկ Կարապետյանը հունիսի 27-ին, ժամը 09-ի սահմաններում, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Կարապետյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 45-02-02, 57-00-88, 47-02-02, 57-09-33 հեռախոսահամարներով:
ԵՐԵԽԱ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ
Դեղորայքային թունավորումով Երեւանի 2-րդ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի Արտաշատի խճուղու 1-ին նրբ. թիվ 14 տան բնակիչ՝ 4-ամյա Անի Մանուկյանը: Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի 85-րդ բնակարանի բնակիչ՝ 27-ամյա Արման Ամիրյանը:
ԱՊԱԳԱՅԻ ՏՂԵՐՔԻ ՄԻՋԱԴԵՊԸ
Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին Գրիբոյեդով գյուղի բնակիչ՝ 20-ամյա Էդվարդ Բ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով իրենց գյուղից գնացել է Խորոնք գյուղի սկզբնամասում գտնվող լցակայան՝ գազ լիցքավորելու: Լցակայանի մոտ իր մեքենան կանգնեցրել են ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող 2 անծանոթներ, քարով հարվածել ավտոմեքենային, ապա սկսել են հայհոյել ու ծեծի ենթարկել իրեն՝
ԺԱՎԵԼԱԽԱՌՆ
Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Էլմիրա Աղայանը թունավորումով (խմել է ժավելի սպիրտ) տեղափոխվել է Երեւանի «Երեւան» բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նրա առողջական վիճակը ծանր է:
ՍՆԿԻ «ՍԵԶՈՆԸ ՍԿՍՎԵՑ»
Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկատվություն է ստացվել, որ սնկային թունավորումով հոսպիտալացվել են Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 66ա շենքի 20-րդ բնակարանի բնակիչներ՝ 60-ամյա Սարգիս Սիմոնյանը եւ 56-ամյա Սեդա Պապիկյանը: Տուժածների առողջական վիճակը ծանր է:
ՊԱՅԹՅՈՒՆ ԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Արագածոտնի մարզի Ռյա թազա գյուղին հարակից «Հ. Մարտիրոսյան» ՍՊԸ գազալցակայանում Ապարանի բնակիչ Ս.Խաչատրյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 39ԼՕ970 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել բալոնի պայթյուն: Պայթյունի հետեւանքով վնասվածքներ է ստացել գազալցակայանի աշխատակից, Մելիք գյուղի 28-ամյա բնակիչ Արտակ Մկրտչյանը, որը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի՝ տուժածի առողջական վիճակը միջին
ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԷՐ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Այսօր նա է, վաղը՝ դու կամ քո երեխան» Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, սկսվեց մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները,
ԱՐԵՎԻ ՏԱԿ ՄԻ ՄՆԱՑԵՔ ԵՎ ՇԱՏ ՋՈՒՐ ԽՄԵՔ
Ամառվա տոթ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում հիվանդությունների հարուցիչների եւ փոխանցողների բազմացման եւ զարգացման համար, ուստի հատկապես ամռանը պետք է զգուշանալ վարակիչ հիվանդություններից եւ սննդային թունավորումներից: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը երեկվա ասուլիսում քաղաքացիներին խորհուրդ տվեց ժամը 12-17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց եւ հնարավորինս ստվերոտ հատվածներում
Խեղդվում են փող չունենալու պատճառո՞վ
Շիրակցիների մեծ մասին վճարովի լողափերն անհասանելի են, «անվճարն» էլ՝ վտանգավոր Օրերս մեկը մյուսի հետեւից ջրահեղձության դեպքեր գրանցվեցին Շիրակի մարզում. լողալու սեզոնը դեռ չբացված՝ 2 հոգի արդեն խեղդվել է, մեկը Սալուտ գյուղի 76-ամյա բնակիչ Անդրանիկ Ղազարյանն էր, որը խեղդվել էր Ձորաշենի լճակում, իսկ մյուսը՝ 25-ամյա գյումրեցի Կարեն Ճղրիկյանը: Նա իր 3 ընկերների հետ որոշել էր հանգիստն
ՀԱՅԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՑԻ ՋՐԻՑ
Ըստ ջրամատակարար ընկերությունների, մարդիկ զանգվածային կարող են թունավորվել էկլերից, վարունգից, Նոր տարվա հին ուտելիքներից, բայց ոչ երբեք՝ ջրից: «Վերջին մի քանի տարիների ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ ձեր ընկերությունը փոխհատուցի բնակիչներին՝ պատճառած վնասի համար, ասենք՝ ջրից թունավորման համար». այս հարցն «Առավոտն» ուղղել է մեր երկրի ջրամատակարարումն ապահովող «Երեւանջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերություններին: «Երեւանջուրը» պատասխանել է. «Մեր
ԴԻՄԵԼ ԵՆ ՔԱՋԱՐԱՆԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Կապանի չորս հասարակական կազմակերպություններ այսօր դիմելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին՝ հանքարդյունաբերական ծրագրերի հանրային լսումներ կազմակերպելու առաջարկով: ԶՊՄԿ-ն նման լսումներ երբեք չի անում: «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամը, «Ազատամարտ» կոմիտեն, ՀՀ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը, Կապանի «Օրհուս» գրասենյակը կոմբինատի գլխավոր տնօրենին ուղված նամակում գրել են. «Հաշվի առնելով կառավարության N 627-Ն որոշման
Գազի անվտանգությունը չեն կարեւորում
Ոմանք պնդում են, թե փող չունեն, մյուսներն էլ՝ հավես ու ցանկություն Սյունիքի մարզում դեռ կան բաժանորդներ, ովքեր չեն գիտակցում գազի անվտանգության կարեւորությունը եւ հրաժարվում են համապատասխան սպասարկումից: «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որ 2007 թվականից զբաղվում է այս հարցերով, դեռ շարունակում է բացատրական աշխատանքներ տանել բնակիչ-բաժանորդների հետ: Ինչպես պատասխանատուներն են փաստում, կան մարդիկ, որ գազի արտահոսքի կամ
Ավելի շատ ոսկի կկորզեն
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.: Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին եւ ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ արտադրական գործընթացին: Նախագահին ներկայացվել է,
«Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ, Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ»
Զարմանում է Միխայիլ Բաղդասարովը 2013-ին միջազգային տնտեսական ճգնաժամի պիկ են կանխատեսում ոչ միայն համաշխարհային վերլուծական կենտրոնները, այլեւ գործարար Միխայիլ Բաղդասարովը: Չնայած իր այս տխուր կանխատեսումներին՝ երեկվա ասուլիսում գործարարը խուսափեց գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտը եւ անդրադարձավ միայն իր ղեկավարած բիզնեսներին: Նրա խոսքով, այս տարի էլ է Հրազդանի ցեմենտի գործարանը նույն ծավալով ցեմենտ արտադրում: Իսկ թե ինչու
Հայաստանն ու ԼՂՀ-ն՝ ուկրաինական ամսագրում
Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան այս նախաձեռնությանը ադրբեջանական կողմն արձագանքել է հերթական բողոքով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիեւ այցին ընդառաջ՝ Ուկրաինայում հեղինակավոր «Ima ge.ua» միջազգային բիզնես ամսագիրը լույս է ընծայել հատուկ համար, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին եւ Ղարաբաղին: Համարը, ինչպես նշված է ամսագրում՝ հրատարակվել է «Ուկրաինայում Հայաստանի դեսպանության եւ անձամբ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի
ՄԻՊ-Ի ԴԵՐԸ ԱՍԵՂ ԹԵԼԵԼՆ Է
Հիմա նա ԿԸՀ կգործուղի ընտրակեղծիքների բազմամյա փորձառություն ունեցողներին եւ դա կանի շատ գեղեցիկ ձեւով՝ «մրցույթով»: Եվս երկու օր, եւ հունիսի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կհրապարակի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր 3 ներկայացուցիչների անունները: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն, ՀՀ նախագահը նշանակում է ԿԸՀ հանձնաժողովի յոթ անդամներին, որոնցից երեքին՝ ՄԻ պաշտպանի,


















































