Օրվա լրահոսը
ԱՌԱՅԺՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ
Երեկ հրավիրած ասուլիսում լրագրողների այն հարցին, թե առաջիկայում հասարակական տրանսպորտի սակագների թանկացում սպասվո՞ւմ է, թե՝ ոչ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը պատասխանել է. «Այդ մասին խոսակցություններ միշտ կան, բայց այս պահին նման խնդիր դրված չէ: Համենայնդեպս, տնտեսական այնպիսի փոփոխություն տեղի չի ունեցել, որն ազդի սակագների վրա»: Ըստ Գ. Սարգսյանի, բոլոր այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնք
ՎԱՐԴԱԲԼՈՒՐԸ ԴԵԶԻ ԵՏԵՎՈՒՄ
Հանրապետության ավտոմայրուղիներից ոչ միայն մասամբ բացակայում են ճանապարհային նշանները, այլեւ հաճախ ապատեղեկատվություն է մատուցվում: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղը Երեւան-Գյումրի մայրուղուց գտնվում է ընդամենը 500 մետր հեռավորության վրա: Մինչդեռ ցուցանակին գրված է՝ Ներքին Բազմաբերդ, 6 կիլոմետր: Կամ նույն մարզի Վարդաբլուր գյուղը: Դեռ մի խնդիր է, որ ճանապարհը անհնարին է անցնել ձյան ժամանակ ու չգիտես,
Շինարարությունը կհասնի՞ սանհանգույցներին
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ Դեռ ԽՍՀՄ տարիներից նոյեմբերի 10-ը նշվում է որպես Սովետական միլիցիայի օր: Այս տարի տոնի կապակցությամբ, ՀՀ ոստիկանության ակադեմիայում տեղի ունեցավ ոստիկանության վետերանների հանդիպումը ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների հետ: Նշենք, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու բազմաթիվ վետերաններ ժամանակին սովորել եւ ավարտել են հենց այս ակադեմիան, որը ժամանակին կոչվում էր «Միլիցիայի դպրոց»: Խորհրդային
ԱԿՑԻԱՅԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ՝ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՊՐԱՆՔ ԵՆ «ՍԱՂԱՑՆՈՒՄ»
Գնորդները հավաստիացնում են, որ հայտնվել են խաբվածի կարգավիճակում Արդեն 2 օր է, ինչ «SAS» սուպերմարկետների ցանցը խիստ մարդաշատ է, պատճառը խանութների ցանցի հայտարարությունն է՝ որոշ ապրանքներ կես գնով վաճառելու վերաբերյալ: 50% զեղչերը գործում են «Արզնի» ֆիրմայի ձվերի, «Պալմոլիվ» լոգանքի գելերի, «Սերեբրոմ» օղիների, «Զոլոտայա սեմեչկա» ձեթերի եւ «Ալեքսանդրապոլ» անվանումով գարեջրերի համար: Որոշ չափով զեղչվել էին նաեւ
ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴՈՒՄ
ՌԴ-ի Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ նախագահի եւ Կալինինգրադի նահանգապետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Կալինինգրադի մարզի միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերին վերաբերող
Պատճառներից մեկը, որ իշխանության մեջ չէ
Ըստ Վարդան Օսկանյանի՝ իսկապես դժվար է խոսքի եւ գործի տարբերությունը բացատրել եվրոպացիներին Կասկած չկա, որ Հայաստանի համար չկա եվրոպական ինտեգրման ուղու այլընտրանք. երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած՝ «Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք» խորագրով քննարկման ընթացքում հայտարարել է «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանը: Սակայն նաեւ եռակողմ համագործակցության կոչ է արել Եվրոպային, մեր հասարակությանը եւ Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ
ԺՈՒՌՆԱԼԻԶՄԸ ՄԵՌՆՈՒՄ Է
Նման անմխիթար եզրակացություն հնչեց «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի սեմինարի ընթացքում, որի մասնակիցները քննարկում էին, թե մամուլի ազատությունն ինչպես է փոխվել Բեռլինյան պատի փլուզումից ի վեր: Միջին Արեւելքի, Կովկասի եւ բազմաթիվ այլ տարածաշրջանների ներկայացուցիչ լրագրողներ նոյեմբերի 7-10-ը հավաքվել էին Բեռլինում՝ նաեւ քննարկելու, թե մամուլի ազատությունն ինչպես է տրանսֆորմացվել 1989-ից ի վեր, երբ երեւութապես վերացավ այն
ԴԵ՞Մ ԵՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻՆ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր երեկվա նիստում հեղինակների առաջարկությամբ հետաձգեց հերթական նիստի օրակարգում ընդգրկված մի խումբ օրինագծերի քննարկումը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում
ՇՏԱՊԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
Քաղաքագետ Սուրեն Զոլյանը կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ իր այցի ժամանակ փորձելու է Սպիտակ տան ղեկավարությանը համոզել ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պաշտոնական Երեւանը, սակայն, ըստ նրա, անհանգստանալու կարիք չունի, քանի որ ԱՄՆ քաղաքական գործիչների մինչ օրս հնչեցրած հայտարարությունները Էրդողանի հույսերի համար հիմք չեն ծառայում: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, թե Անկարան
ՀԱՆՈՒՆ «ԱԶԳԱՅԻՆ ԲԵՎԵՌԻ»
«Փաստ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական ուժ, դադարել է գոյություն ունենալուց»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։ Ըստ նրա, կարեւորագույն խնդիրներից եւ ոչ մեկի վերաբերյալ ՀԱԿ-ը տեսակետ չունի, ավելին, ՀԱԿ-ում ընդգրկված տարբեր կուսակցություններ հայտնում են հակադիր դիրքորոշումներ. «Օրինակ՝ հայ-թուրքական հարցի վերաբերյալ ՀԱԿ-ը մեկ հայտարարում է, որ դա
Հիմա «Օգոստո՞սն» է պարտք, թե՞ «Գինդը»
Երեկ դատարանում «Գինդին» անակնկալ մատուցվեց Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ նախկին հրատարակիչ «Օգոստոս» գործակալության «Գինդ» ՍՊԸ-ի հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ «Գինդ» տպարանը դատարանին դիմել էր երկու պահանջով՝ գործակալությանը պարտավորեցնել վճարել մոտ 2 մլն դրամի պարտքը, որն, իբր, գոյացել է թերթի տպագրության ընթացքում եւ
ԿՈՆԳՐԵՍՆ ԱՇԽԱՏԵՑ «ՓԱԿ ԴՌՆԵՐԻ» ԵՏԵՎՈՒՄ
Բայց գոնե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մասամբ հրապարակվեց Երեկ Հայ ազգային կոնգրեսի Էրեբունիի տարածքային գրասենյակում Կոնգրեսի ակտիվը՝ քաղխորհրդի եւ կենտրոնական գրասենյակի սահմանափակ թվով ներկայացուցիչներ, տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաեւ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե այդ միջոցառումը ՀԱԿ-ի
ՄՂՈՒՄՆԵՐՆ ԱԶՆԻՎ ԵՆ
Առաջին նախագահին հակադարձում են որոշ «հայդատականներ» Երեկ ՀԱԿ-ի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մատնանշելով ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի, «Ժառանգության», ՆԺԿ-ի, ՌԱԿ-ի որոշ թեւերի, «Միացում», «Սարդարապատ» հասարակական շարժումների եւ որոշ անհատների դիրքորոշումը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ասել է. «Այսպիսով, այդ ուժերը տպավորություն ստեղծեցին, թե իբր հայ-թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսը պասիվություն ու անսկզբունքայնություն է դրսեւորում, եւ
«ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է
Այս լուսանկարը «Առավոտի» ֆոտոթղթակիցն արել է օրերս, Երեւանի Իսահակյան փողոցում: Ինչպես տեսնում եք, «Համմերի» տպավորիչ կազմվածք եւ նույնքան տպավորիչ համարանիշներ ունեցող վարորդներն էլ երբեմն վախենալու բան ունեն: Կոնկրետ այս վարորդը դիմակ է կրում ու հաստատ այն պատճառով, որ վախենում է «խոզի գրիպով» վարակվելուց կամ այլոց վարակելուց: Իսկ ահա ճանապարհային ոստիկաններից նա ակնհայտորեն չի վախենում եւ
Նոյեմբերի 11
ԽՈՅ (21.03-20.04)- Զվարճանալու փոխարեն մտածեք աշխատանք գտնելու մասին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Վարձահատույց լինելու ժամանակն է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Սպորտով զբաղվելը կօգնի լիցքաթափվել: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հաճելի հեռախոսազանգը ձեզ կզարմացնի: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Կենտրոնացեք միայն աշխատանքի վրա: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի մոռացեք ընկերներին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հետեւեք ձեր առողջությանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Անակնկալներն
«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում էր Գերաշնորհ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը: Նա օրերս Ստեփան Զորյանի Վանաձորում գտնվող տուն-թանգարանում հանդիպեց մարզի լրագրողների հետ: Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառամյանը հակիրճ ներկայացրեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Վիեննայի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Մեսրոպ արքեպիսկոպոսի կենսագրությունն ու գիտական վաստակը: Անդրադառնալով Սփյուռքում հայ եկեղեցու հայապահպանության գործում ունեցած դերին՝
ՉԿԱՅԱՑԱԾ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Բաքվի համալսարանի պրոֆեսոր Չինգիզ Իսմայլովի համոզմամբ, Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատությունները սերնդափոխության կարիք են զգում: «Panorama.am»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Zerkalo» պարբերականը: «Բուհերի ամբիոններում աշխատում են դասախոսներ, ովքեր արդեն 70-80 տարեկան են»,- նշել է պրոֆեսորը: Ընդ որում, այդ տարիքի դասախոսների թիվը շատ մեծ է: Իսմայլովի դիտարկմամբ՝ Բաքվի պետական համալսարանի ֆակուլտետների մեծ մասում դասավանդում
Ցույց՝ ընդդեմ արհեստական վիժեցման Օրերս Մադրիդի Պուերտա-դել-Սոլ հրապարակ են դուրս եկել միլիոնից ավելի մարդիկ՝ «Յուրաքանչյուր կյանք արժեքավոր է» մակագրությամբ ցուցանակներով: Ընտանիքները, երիտասարդությունը եւ կաթոլիկ եկեղեցու վանականներն ու հոգեւորականները փողոց են դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել մարդկային կյանքը՝ սկսած սաղմնավորման պահից, ինչն էլ կլինի մոր եւ մանկան իրական պաշտպանություն: Չէ՞ որ անհեթեթություն է արհեստական վիժեցումն անվանել «ազատ
ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Այս մտքի հետ համաձայն է նաեւ բժիշկը Հայ հասարակության համար սեռական կյանքի մասին բարձրաձայնելը միշտ անընդունելի է եղել եւ նրանք, ովքեր փորձել են քննարկել իրենց ինտիմ կյանքը՝ համարվել են առնվազն էթիկայից զուրկ մարդիկ: Չնայած բժիշկները պարբերաբար հայտարարում են, որ սեռական կյանքով ապրելը առողջարար է, սեքսում ազատությունն էլ՝ ներդաշնակություն ու երջանկության գրավական, շատերը նույնիսկ սեռական կյանքի
«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը: Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2,
«Արարատի» վետերանները՝ Իջեւանում
Ըստ վետերան ֆուտբոլիստների, մեզ պակասում են «թասիբ», մարզադպրոցներ եւ մրցաշարեր Անցյալ տարի գործարկվեց Իջեւանի «Արնար» ֆուտբոլային մարզադաշտը եւ նույն տարում էլ այստեղ կայացավ հանրապետության գավաթի խաղարկության եզրափակիչը: Վերջերս այս մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի Տավուշի մարզի առաջնությունը, մրցանակակիր թիմերին պարգեւներ հանձնեցին հանրահայտ մարզիկներ՝ ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը եւ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Նոյեմբերի 8-ին «Արնար»
ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ միայն ցանկություն ու պատրաստակամություն, այլեւ օբյեկտիվ հիմքեր, որոնք միշտ չէ, որ միատեղվում են: Հենց «օբյեկտիվ հիմքերի» բացակայության պատճառով էլ Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականն ի զորու չեղավ հաղթահարել եվրոպական հանդբոլային ընտանիքում «թույլ զարգացած երկրների առաջնության» պիտակը կրող գավաթում իրեն բաժին ընկած մարտահրավերները: Երկու տարին մեկ անցկացվող Challenge Trophy գավաթը վիճարկում
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ «ՇՉԵԼԿՈՒՆՉԻԿ»
Նոյեմբերի 5-11-ը Մոսկվայում անցկացվում է «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների հոբելյանական՝ X միջազգային հեռուստատեսային մրցույթը: Ինչպես, «Նոյյան տապանի» փոխանցմամբ, հաղորդում է miasin.ru-ն, «Մշակույթի նորություններ» ծրագրի հյուրն է եղել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթի ժյուրիի անդամ Գեորգի Գարանյանը: Այս տարի մրցույթին մասնակցելու 147 հայտ է ստացվել տասնյոթ երկրից: Ընդ որում, նախնական ունկնդրության ամենակրտսեր մասնակիցը
ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ
«Ընդդեն գենդերային բռնության Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի տարբեր վայրերում իրազեկման հանդիպումներ են կազմակերպվում՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) եւ «Տաթեւ» հոգեբանական աջակցության եւ խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի համատեղ նախաձեռնությամբ: ՀԿԿԱ Վանաձորի մասնաճյուղի փոխնախագահ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Արմենուհի Կյուրեղյանը պարզաբանեց «Սեռ» եւ «Գենդեր» հասկացությունների տարբերությունները, խոսեց գենդերի սոցիալականացումից
ՍԱՆՏՅԱԳՈՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ
Նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա դասական երաժշտության համերգ, որին կմասնակցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմը՝ արգենտինահայ կոմպոզիտոր եւ դիրիժոր Սանտյագո Չոցուրյանի ղեկավարությամբ, որպես մենակատար հանդես կգա երգչուհի Իրինա Զաքյանը: Ըստ tert.am-ի, համերգային ծրագրում ընդգրկված են Շոպենի աշակերտ, հայկական ծագումով լեհ կոմպոզիտոր Կարոլ Միկուլիի, մեկ այլ լեհ կոմպոզիտոր Հենրիկ Գորեցկու, ինչպես նաեւ համերգի խմբավար,
Հանրագումարի է բերվում արվածը
Ազգային օպերային թատրոնը 75 տարեկան է Ջուզեպպե Վերդիին է պատկանում արդեն քրեստոմատիական ճշմարտություն դարձած հետեւյալ միտքը. օպերան ցանկացած ազգի քաղաքակրթության աստիճանի արտահայտությունն է: 75 տարի առաջ հիմնադրված Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն քաղաքակրթության աստիճանի արտահայտությունը դարձավ, այլեւ ձեւավորեց հայկական օպերային արվեստը՝ ասպարեզ բերելով երեք տասնյակից ավելի ազգային օպերաներ,
«ԱՐԵՎԱԾԻՆ ԾԱՂԻԿՆ» ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայկ Թոքմաջյանի «թուրքական» տպավորությունները Հոկտեմբերի 1-30-ը Հայկ Թոքմաջյանը Անթալիայում մասնակցել է միջազգային քանդակագործական սիմպոզիումի: Նրա խոսքով, Թուրքիայում շատ են քանդակագործական սիմպոզիումները, բայց զբոսաշրջային կենտրոն Անթալիայինն առանձնանում է: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սիմպոզիումին մասնակցելու համար շուրջ 300 հայտ է ներկայացվել, սակայն ընտրվել է 7 քանդակագործի աշխատանք, դրանց թվում՝ նաեւ իր «Արեւածին ծաղիկը»: Քանդակները կերտվել են մարմարից
ՕԲԱՄԱՆ ՀԻՐՈՍԻՄԱ ԵՎ ՆԱԳԱՍԱԿԻ ՉԻ ԱՅՑԵԼԻ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ճապոնիա կատարելիք իր առաջին այցի ընթացքում չի կարողանա այցելել Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներ: Այդ քաղաքներ այցելելու առաջարկով Օբամային դիմել էին հենց Հիրոսիմայի եւ Նագասակիի քաղաքապետերը՝ այն բանից հետո, երբ Օբամային միջուկային զենքի տարածման դեմ պայքարի համար Նոբելյան մրցանակ շնորհվեց: ԱՄՆ նախագահին ուղղած իրենց ուղերձում քաղաքապետերը կարծիք էին հայտնել,
ՄԻԼԻԲԵՆԴԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը բացառել է իր մասնակցությունը Եվրամիության արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար սպասվող ընտրություններին: Այդ պաշտոնը ստեղծվել է Լիսաբոնի համաձայնագրով, որն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 1-ից: «BBC»-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած ԵՄ-ի ձախակենտրոն կուսակցությունների մի շարք առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Միլիբենդը, ասելով, թե
ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ՆԱՎԵՐՆ ԸՆԴՀԱՐՎԵԼ ԵՆ
Երեքշաբթի օրը Դեղին ծովի՝ Հարավային Կորեայի տարածքային ջրերում, Կորեական թերակղզու արեւմտյան ափամերձ շրջանում, Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ռազմական նավերի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: «Reuters»-ի մատուցմամբ, Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը կորուստներ չեն կրել, մինչդեռ հյուսիսկորեական նավը երկու րոպե տեւած փոխհրաձգության արդյունքում զգալիորեն վնասվել է: Վերջին 7 տարիների ընթացքում